Գզգզված ճնճղուկը (ուկրաիներեն՝ Розпатланий горобець), 1967 թվականին նկարված խորհրդային մուլտֆիլմ[1], որը նկարահանվել է ըստ Կոնստանտին Պաուստովսկու համանուն հեքիաթների մոտիվների։
Մի փոքրիկ քաղաքում ապրում էր Մաշա անունով մի աղջիկ` իր դայակ Պետրովնայի հետ։ Նրանց ամբողջ ժամանակ ձանձրացնում էր ագռավը, որը գողանում էր սեղանին դրված ուտելիքը, երբ դայակը բացում էր օդանցքը։ Մոտակայքում ապրում է Պաշկա անունով մի ճնճղուկ։ Ինչ-որ կերպ գիշերը Պաշկան թռչում է օդանցքով ներս և նրանք աղջկա հետ սկսում են բարեկամանալ։