Գերտ Դորբեկ
Գերտ Դորբեկ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1985[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բասկետբոլիստ |
Գերտ Դորբեկ (հունիսի 10, 1985[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), հանգստի անցած էստոնացի բասկետբոլիստ։ 1.93 մ հասակով հարձակվող պաշտպան է, որը միջազգայնորոն ներկայացրել է Էստոնիայի ազգային բասկետբոլի հավաքականը։
Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորբեկը բասկետբոլ սկսել է խաղալ Տիյտ Սոկի բասկետբոլի դպրոցում։ Մասնագիտական կարիերան սկսել է 2002 թվականին «Korvpalli Meistriliiga»-յի (KML) «Nybit» բասկետբոլային ակումբի հետ։
2003 թվականին պայմանագիր է կնքել «TTÜ/A. Le Coq» թիմի հետ։ «TTÜ/A. Le Coq»-ը 2003–04 մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ տեղը։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լուծարվել է[2]։
2004 թվականին Դորբեկը միացել է «Tallinna Kalev»-ին։ Ակումբը 2004–05 մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ տեղը։ Դորբեկը միջին հաշվով հավաքել է 16.11 միավոր և ճանաչվել KML լավագույն երիտասարդ խաղացող[3]։ Մրցաշրջանի ավարտից հետո «Կալև»-ը նույնպես ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվել է[4][5]։
2005 թվականին Դորբեկը պայմանագիր է կնքել Էստոնիայի չեմպիոն «Կալև/Կրամո»-ի հետ։ Էստոնիայի առաջնությունում առաջին անգամ հաղթել է 2005–06 մրցաշրջանում։
2006 թվականին Դորբեկը վերադարձել է «Dalkia/Nybit»։ Ակումբը իր անունը 2007 թվականին փոխել է «Triobet/Dalkia»-ի, իսկ 2008 թվականին՝ լուծարվել[6]։
2008 թվականի հոկտեմբերիր 1-ին Դորբեկն անդամագրվել է «Tallinna Kalev» (նախկինում՝ Պիրիտա) թիմին, բայց նոյեմբերին հեռացել ակումբից ու միացել Ուկրաինայի բասկետբոլի լիգայի «Ferro-ZNTU» ակումբին։ «Ferro-ZNTU»-ը 2009 թվականի մարտի 25-ին խզել է պայմանագիրը և Դորբեկը վերադարձել է «Tallinna Kalev»։
2009 թվականին Դորբեկը վրադարձել է «Կալև/Կրամո», որի կազմում հաղթել է Էստոնիայի երեք առաջնությունում՝ 2011, 2012 և 2013 թվականների։
2013 թվականի օգոստոսի 15-ին Դորբկը պայմանագիր է կնքել «Տարտուի համլսարան»-ի հետ։ Նա 2014–15 մրցաշրջանում հինգերորդ անգամ հաղթել է Էստոնիայի առաջնությունում՝ Տարտուի համալսարանի դեմ իր նախկին «Կալև/Կրամո» ակումբին եզարափակիչ փուլում պարտության մատնելուց հետո, հաղթելով 4 խաղերից 1-ը[7]։
2017 թվականի օգոստոսի 22-ին Դորբեկը պայմանագիր է կնքել «Rapla» ակումբի հետ[8]։
Էստոնիայի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես Էստոնիայի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ անդամ Դորբեկը մասնակցել է 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը, միջին հաշվով յուրաքանչյուր 4.5 րոպեի ընթացքում ստացել է 2 պատասխան հարված։ Մրցաշարում Էստոնիան զբաղեցրել է 20-րդ տեղը[9]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորբեկի հորեղբայրը՝ Այվար Կուուսմաան բասկետբոլի մարզիչ է և հանգստի անցած պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Նա նաև բասկետբոլի մարզիչ Ալան Դորբեկի և նրա որդիների Կարլ-Փիթերի, Էրիկի և Մարտին Դորբեկի հեռավոր զարմիկն է[10]։
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- TTÜ/A. Le Coq
- Էստոնիայի գավաթակիր՝ 2003
- «Կալև/Կրամո»
- 4×Էստոնիայի լիգայի չեմպիոն՝ 2006, 2011, 2012, 2013
- Էստոնիայի գավաթի չեմպիոն՝ 2005
- Տարտուի համալսարանի «Ժայռ» թիմ
- Էստոնիայի լիգայի չեմպիոն՝ 2015
- 2× Էստոնիայի գավաթի չեմպիոն՝ 2013, 2014
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կորվպալիի մայստերլիգայի լավագույն երիտասարդ խաղացող՝ 2005
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
- ↑ «Hüvasti, TTÜ/A.Le Coq» (Estonian)։ Õhtuleht։ մայիսի 7, 2004
- ↑ «Korvpallihooaja 2004/05 parimad» (Estonian)։ Delfi։ հունիսի 9, 2005
- ↑ «Kalev on surnud? Elagu Kalev!» (Estonian)։ Delfi։ հունիսի 30, 2005
- ↑ «Sooniku Kalev taandub» (Estonian)։ Õhtuleht։ օգոստոսի 1, 2005
- ↑ «Triobet/Dalkia loobumine raputab kodust korvpalli» (Estonian)։ Postimees։ սեպտեմբերի 27, 2008
- ↑ «Eesti meister 2015 on TÜ/ROCK!» (Estonian)։ Estonian Basketball Association։ մայիսի 22, 2015
- ↑ «Gert Dorbek liitus AVIS Utilitas Raplaga» (Estonian)։ Estonian Basketball Association։ օգոստոսի 22, 2017
- ↑ «Estonia»։ Eurobasket2015.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-08-ին։ Վերցված է 2016-06-19
- ↑ «Perekond Dorbek ründab viiekesi Eesti meistrikuldasid»։ Eesti Pärvaleht (Estonian)։ մայիսի 5, 2005։ Վերցված է ապրիլի 26, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gert Dorbek at basket.ee
- Gert Dorbek at fiba.com
|