Գերմանիան նոր շրջանում
Լիգան ղեկավարում էր Ալեքսանդր 3-րդ պապը։ 1176 թվականին Լենյանոյի մոտ գերմանական ասպետները ծանր պարտություն կրեցին։ Ֆրիդրիխ 1–ինը ստիպված էր պապի և Լիգայի հետ պայմանագրեր կնքել, ըստ որի՝ քաղաքների ինքնավարությունը վերականգնվեց։ Ֆրիդրիխ 1–ինի քաղաքականությունը շարունակեց նրա որդի Հենրիխ 6–րդը։ Նա ամուսնացել էր սիցիլիական թագավորության ժառանգորդուհու հետ և դարձել էր Սիցիլիայի թագավոր։ Մեկ պետության մեջ միավորելով կայսրությունը և Սիցիլիական թագավորությունը՝ նա փորձում էր իրեն ենթարկել նաև Բյուզանդիան, Սուրբ Երկիրը և ստեղծել համաքրիստոնեական կայսրություն։ Սակայն խաչակրաց արշավանք կազմակերպելու ժամանակ՝ 1197 թվականին, նա անսպասելի մահացավ։ Նրա որդի Ֆրիդրիխը ծնվել և մեծացել էր Սիցիլիայում և հորից ժառանգել Սիցիլիական թագավորությունը։ Նրան հովանավորում էր Ինոկենտիոս 3-րդը պապը, որի ջանքերով էլ 1212 թվականին ընտրվեց Գերմանիայի թագավոր, իսկ ութ տարի անց՝ կայսր։
Ֆրիդրիխ 2-րդ Բարբարոսան փորձեց Սիցիլիան դարձնել հենարան Հյուսիսային և Միջին Իտալիան գրավելու համար, սակայն հաջողության չհասավ։ Նրա մահից հետո Սիցիլիան գրավեցին ֆրանսիացիները։ Սիցիլիական թագավորությունը տրոհվեց, իսկ կղզին միացվեց Պիրենեյան թերակղզու պետություններից մեկին՝ Արագոնին։ Սրբազան հռոմեական կայսրությունում Շտաուֆենների տան կայսրերի կառավարումը (1138–1254) համընկավ խաչակրության ծավալման ժամանակաշրջանի հետ։
Խաչակրաց արշավանքներին մասնակցելը կայսրերի արտաքին քաղաքականության մյուս կարևոր բնագավառն էր։ Կոնրադ 3–րդը խաչակրաց երկրորդ արշավանքի ղեկավարներից էր, Ֆրիդրիխ 1–ինը՝ երրորդ արշավանքի առաջնորդներից։ Միայն մահը խանգարեց Հենրիխ 6–րդին դառնալու խաչակիր։ Խաչակրաց վեցերորդ արշավանքը (1228–1229) գլխավորում էր Ֆրիդրիխ 2–րդը։ Հասնելով Սուրբ Երկիր՝ նա պայմանագիր կնքեց Եգիպտոսի սուլթանի հետ, ըստ որի՝ Երուսաղեմն անցավ քրիստոնյաներին, սակայն մի քանի տարի անց մուսուլմանները նորից գրավեցին քաղաքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային պատմություն 11