Գերմանական միասնության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանական միասնության օր
Tag der Deutschen Einheit

Տոնակատարություններ
Տեսակպետական տոն և ազգային տոն
Ամսաթիվհոկտեմբերի 3
Տոնվում է Գերմանիա
Անվանված էԳերմանիայի վերամիավորում
Ի հիշատակԳերմանիայի վերամիավորում
ՆմանQ114028189?

Գերմանական միասնության օր (գերմ.՝ Tag der Deutschen Einheit), ազգային տոն Գերմանիայում` սկսած 1990 թվականից։ Նշվում է հոկտեմբերի 3-ին` համաձայն Գերմանիայի միավորման պայմանագրի, որով ԳԴՀ-ն մտավ ԳՖՀ-ի կազմի մեջ։ Աշխատանքային օր չէ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում նշվել է Գերմանական միասնության օրը, որն ընդունվել է 1954 թվականին՝ ի հիշատակ 1953 թվականի հունիսի 17-ի դեպքերի, երբ Արևելյան Բեռլինում աշխատողների տնտեսական բողոքները վերածվեցին քաղաքական գործադուլի` ընդդեմ ԳԴՀ-ի կառավարության։ 1954-1990 թվականներին տոնը նշվել է հունիսի 17-ին։

1990 թվականին Գերմանիայի վերամիավորումից հետո միասնության տոնը ծրագրվել էր նշել նոյեմբերի 9-ին` Բեռլինի պատի փլուզման օրը։ Սակայն քանի որ այդ օրը կապված էր Գերմանիայի պատմության մութ էջերի հետ, նոր պետությունը տոնը տեղափոխում է հոկտեմբերի 3` գերմանական երկու պետությունների վերջնական միավորման օրը։ Հոկտեմբերի 3 ամսաթիվը նշվեց Գերմանիայի միավորման համաձայնագրի երկրորդ կետում, որը 1990 թվականի օգոստոսի 31-ից ուժի մեջ մտավ` դառնալով Գերմանական միասնության օրը նշելու նոր ամսաթիվ։ (գերմ.՝ Tag der Deutschen Einheit):

Այժմ հոկտեմբերի 3-ը հանդիսանում է Գերմանիայի միակ պետական տոնը, որը նշվում է պետական մակարդակով։ Մնացած բոլոր տոները կարգավորվում են տարածաշրջաններով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]