Գերեզմանատան գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերեզմանատան գաղտնիքը
անգլ.՝ The Mystery of the Grave-Yard or A Dead Man's Revenge, A Detective Story
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և սարսափ
Ձևպատմվածք
ՀեղինակՀովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1898
Հրատարակվել է1959
 The Mystery of the Grave-Yard

Գերեզմանատան գաղտնիքը (անգլ.՝ The Mystery Of The Grave-Yard, այլ անվանում A Dead Man’s Revenge), Հովարդ Լավքրաֆտի պատմվածքը[1], գրված 1898 թվականին, 8 տարեկանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները սկիզբ են առնում Մեյնվիլ (անգլ.՝ Mainville) գյուղում, ցերեկը, Ջոզեֆ Բյորնս (անգլ.՝ Joseph Burns) անունով մարդու թաղման ժամանակ։ Մահանալուց առաջ նա քահանա Դոբսոնին փոքրիկ ոսկե գնդիկ էր փոխանցել, հետևյալ տարօրինակ խնդրանքով. «Նախքան իմ մարմինը կտեղադրեք գերեզմանոցում, այս գնդիկը կդնեք այնտեղ, հատակին, այն հատվածում, որտեղ նշված է Ա տառը»։ Որպեսզի կատարի նրա խնդրանքը, քահանան իջնում է գերեզմանոց, բայց չի վերադառնում։

Դրանից մի քանի ժամ անց, մի անծանոթ ծեծում է Դոբսոնների դուռը։ Ներկայանալով պարոն Բիլ, նա քահանայի աղջկան՝ օրիորդ Դոբսոնին հայտնում է, որ գիտի որտեղ է նրա հայրը և պատրաստ է վերադարձնել նրան՝ 10 000 ֆունտ ստեռլինգ վարձատրության դիմաց։ Ենթադրելով, որ այդ մարդը առևանգել է իր հորը, օրիորդ Դոբսոնը ոստիկանություն է կանչում, այդ ընթացքում փորձելով կանգնեցնել անծանոթին։

Սակայն, երբ ոստիկանությունը ժամանում է պարոն Բելը դուրս է սլանում պատուհանից և թաքնվում։ Խուզարկու Քինգ Ջոնը հետապնդում է նրան մինչև ավտոկայան, սակայն Բելը թաքնվում է, նստելով Կենտ գնացող գնացքը։ Քինգ Ջոնը կառք է վարձում, որպեսզի այն նրան Կենտ հասցնի, ինչքան հնարավոր է արագ, անցնելով գնացքին։ Կենտում Քինգ Ջոնը հասցնում է ձերբակալել Բելին, վերջին պահին, երբ նա պատրաստվում էր նստել Աֆրիկա գնացող նավը։

Մի քանի օր անց տեղի է ունենում Ջոն Բելի դատը, ով մեղադրվում էր քահանա Դոբսոնի առևանգման մեջ։ Դատավարության ընթացքում դատարանի դահլիճ է ներկայանում քահանան։ Նա պատմում է, որ երբ նա գնդիկը տեղադրում էր նշված կետում, գաղտնի դուռ է բացվում, Բելը նրան քաշում է այնտեղ և փակում։ Պատահականության շնորհիվ քահանան կարողանում է գտնել բանալին և ազատվել։ Նա նաև հայտնում է, որ Ջոն Բելը և Ֆրենսիս Բյորսը վաղուց միջոց էին պնտրում նրան վնասելու համար։ Դատի արդյունքում նրանք ցմահ բանտարկության դատապարտվեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Джоши С.Т.. Лавкрафт: жизнь, глава 3». samlib.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]