Գերդինա Հենդրիկա Կուրց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերդինա Հենդրիկա Կուրց
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1899(1899-11-15)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էդեկտեմբերի 17, 1989(1989-12-17) (90 տարեկան)
Մահվան վայրՀառլեմ, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունգրադարանավար, գրող և պատմաբան

Գերդինա Հենդրիկա Կուրց (նոյեմբերի 15, 1899(1899-11-15), Ամստերդամ, Նիդերլանդներ - դեկտեմբերի 17, 1989(1989-12-17), Հառլեմ, Նիդերլանդներ), հոլանդացի պատմաբան, գրող և արխիվագետ: Հրապարակվել է Գ.Հ.Կուրց անվան տակ:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերդա Կուրցը ծնվել է Ամստերդամում, յոթ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հաառլեմ: Սովորել է տեղի աղջիկների դպրոցում, բայց մայրը մահացավ, երբ նա ընդամենը 13 տարեկան էր, և նա կենտրոնացավ դպրոցական աշխատանքի վրա: Ավարտել է Հաառլեմի գիմնազիան և ընդունվել Ուտրեխտի համալսարան՝ պատմություն ուսումնասիրելու: Ուսումնառության ընթացքում նա հաճախ վերադառնում էր Հաառլեմ` գիմնազիայում պատմության ու աշխարհագրության փոխարինող ուսուցիչ աշխատելու: Նա հաճույքով էր դասավանդում, բայց անհանդուրժող էր իր ուսանողներից շատերի նկատմաբ: Նա ինքն էլ շնորհալի ուսանող էր և 1929 թվականին գերազանցությամբ և պատվով (cum laude) է ավարտել պատմության (նա 5-րդ կինն էր, որը գերազանցությամբ է ավարտել Նիդեռլանդների համալսարանը): Նա սկսել է աշխատել որպես կամավոր Ուտրեխտի արխիվներում, իսկ 1930 թվականին հանձնեց հավաստագրման քննություն՝ որպես պաշտոնական արխիվագետ: Նա շարունակել է իր կամավորական աշխատանքը և դասավանդում էր այս կողմերում, մինչև գտավ Գելդերսե Վալլեիի օգնականի պաշտոնը: Միևնույն ժամանակ նա շարունակում էր փնտրել արխիվագետի պաշտոն:

Նշանակում Հաառլեմի արխիվիստի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միս Կուրցը գերազանցությամբ ավարտեց դասընթացը, սակայն շատ դժվար էր հարմար աշխատանք գտնելը: 1913 թվականին ամուսնությունից հետո կանանց ազատելու հոլանդական օրենքը չեղյալ հայտարարվեց, բայց 1924 թվականին Թագավորական որոշում ընդունվեց՝ աշխատանքից հեռացնել 45 տարեկանից ցածր դաշնային կառավարության բոլոր աշխատողներին, ովքեր ամուսնացած էին: 1933 թվականին, երբ միս Կուրցը աշխատանք էր փնտրում, այդ որոշումը տարածվեց տեղական իշխանությունների աշխատակիցների վրա: Արխիվագետները աշխատել են տեղական կամ դաշնային կառավարման գործակալություններում, ուստի նրա հեռանկարները բավականին մռայլ էին: Այս քաղաքական որոշումների պատճառները հետևյալն էին.

  • Միջպատերազմական ճգնաժամի պատճառով առաջացած բարձր գործազրկության պայմաններում կանայք ստիպված էին «տղամարդկանց ճանապարհ տալ» աշխատաշուկայում:
  • Աշխատող կանայք, ամուսնացած լինելով, պետք է օգտագործեին հակաբեղմնավորիչներ, որպեսզի կարողանան պահպանել իրենց եկամուտները, իսկ այդպիսի վարքագիծը պարզապես չէր ընդունվում եկեղեցական հայրերի կողմից բարձր իշխանական շրջանակներում:

Այս երկրորդ կետը քաղաքական օրակարգ մտցվեց միայն այն բանից հետո, երբ ավելի շատ կանայք սկսեցին աշխատել պետական պաշտոններում: Դրանից առաջ այս կետը օրենսդիր մարմնում երբեք չէր քննարկվում՝ կապված ֆերմերային տնտեսության կամ արտադրության երիտասարդ կին աշխատողների հետ[1]: Ամեն դեպքում այս օրենքները հուսալք էին ցանկացած աշխատանքի վայրում կանանց նշանակումները, քանի որ սպասվում էր, որ նրանք վաղ թե ուշ ամուսնանալու են[2]:

Երբ Հաառլեմի քաղաքային արխիվագետը մահացավ, քաղաքային խորհուրդը նախ փորձեց պաշտոնը ամբողջությամբ լուծարել՝ այն միացնելով քաղաքի գրադարանին: Զանազան խմբերի բողոքները ստիպեցին նրանց վերանայել, և այնպես էր ստացվել, որ միսիս Կուրցը այդ պաշտոնի 9 թեկնածուներից մեկն էր: Որպես կին նա ցածր դիրք ուներ առաջնահերթությունների շարքում, բայց նա Հաառլեմում գիտեր մի քանի ազդեցիկ մարդկանց, և նա միակն էր, որն ուներ համապատասխան որակավորում: Քաղաքային գանձապահին ուղղված նամակ գրելուց հետո, վստահեցնելով, որ նրան հարկավոր է վճարել ոչ ավելի, քան տարեկան 2500 գիլդիա, նրան վերցրեցին ածխատանքի: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 1938 թվականից մինչև 1967 թվականը:

Տիրուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա նշանակումից վեց ամիս անց արխիվները տեղափոխվել են իրենց ներկայիս վայրը՝ Հաառլեմի Յանստրաատ նահանգի Սուրբ Յանսկերկ հին եկեղեցին: Այս քայլը ինքնին արխիվները վերակազմավորելու և վերադասավորելու հնարավորություն էր, և դրա համար միս Կուրցը մշակեց իր սեփական կատալոգային համակարգը: Միս Կուրցը հայտնի դարձավ Juffrouw կամ տիրուհի անունով: Նա երբեք չի ամուսնացել, բայց օգնել է քաղաքի արխիվների հարյուրավոր այցելուներին իրենց հետազոտական ​​ծրագրերում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա գիրք է գրել Հաառլեմի արխիվների պատմության մասին, որոնցում Հաառլեմի պաշարման և ֆրանսիական օկուպացիայի կործանարար հետևանքները արխիվների վրա նրա համար շատ պարզ դարձան: Այս աշխատությունը, հավանաբար, ազդել է նրա վրա, որ գերմանական օկուպացիայի տարիներին Հաառլեմի շատ լուսանկարներ անի, որոնցից շատերն օգտագործվել են գիտական ​​հրապարակումներում՝ պատերազմի տարբեր կողմերը փաստաթղթավորելու համար: Նա ոչ միայն շատ լուսանկարներ արեց, այլև թաքցրեց Հաառլեմի զանազան հրեական կազմակերպությունների արխիվները Սուրբ Յանսկերկի թաքստոցում՝ պաշտպանելով դրանք պատերազմական տարիներին: Հյուսիսային Հոլանդիայի արխիվների մասին ասվել է, որ սա Հաառլեմում գործող միակ պետական ​​հաստատությունն էր, առանց «հրեաներին թույլ չի տրվում» ծանուցման:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակման պահից նա դարձել է Հաառլեմ պատմական ընկերության անդամ և մասնակցել է տարբեր հրապարակումներ գրելու գորխընթացին: Առաջին չորս տարիներին նա գրել է տասը գիրք: Ահա նրա առավել հանրաճանաչ գրքերից մի քանիսը.

  • Willem III en Amsterdam 1683–1685, 1928 (PhD thesis)
  • Beknopte geschiedenis van Haarlem, 1946[3]
  • Geschiedenis en beschrijving der Haarlemse hofjes, 1951
  • Honderd jaar Gemeentelijke Archiefdienst Haarlem, 1957
  • Kenu Symonsdochter van Haerlem, 1956
  • Het Proveniershuis te Haarlem, 1979
  • De straat waarin wij in Haarlem wonen ; geschiedenis en verklaring der Haarlemse straatnamen, 1965

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միս Կուրցը իր վերջին գիրքը հրապարակել է 80 տարեկան հասակում, մահացել է 90 տարեկան հասակում՝ Հաառլեմում երկարատև հիվանդության պատճառով: Թաղված է Վեստերֆելդի գերեզմանատանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Positieve veranderingen voor de vrouw in de wetgeving" Archived 2007-09-23 at the Wayback Machine., Tineke Schilthuis, 1989 (published 2007)
  2. Gefascineerd door het verleden : Gerdina Hendrika Kurtz (1899–1989), archivaresse der gemeente Haarlem Archived 2011-07-24 at the Wayback Machine., by Jannie Poelstra, published in Strijd om seksualiteit : Jaarboek voor Vrouwengeschiedenis, dl.20 (2000), p.185-199
  3. Beknopte geschiedenis van Haarlem, 1946 in the DBNL
  • Jaarboek Vereniging Haarlem 1989, Jaap Temminck

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]