Գետավանի կամուրջ
Երկիր | ![]() |
---|---|
Տեղանք | Գետավան, Մարտակերտի շրջան, Արցախի Հանրապետություն |
Նշանակություն | Հանրային գետանցում |
Տեսակ | Միաթռիչք կամուրջներ |
Նյութ | Անմշակ քար, կրաշաղախ |
Հատում է | Թարթառ |
Կառուցվել է | 10-ից 13-րդ դարեր |
Գետավանի կամուրջ, ավերված կամուրջ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում՝ Թարթառ գետի վրա։ Ճարտարապետական կոթողի ավերակները գտնվում են ծովի մակարդակից 795 մ բարձրության վրա[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հրատարակած տեղեկությունների համաձայն ավերված երեք կամուրջներն էլ կառուցվել են 10-ից 13-րդ դարերում։ Կամրջախելերի իրար այդքան մոտ լինելու փաստը բացատրվում է այն հանգամանքով, որ մի կամրջի ավերումից հետո տեղում կառուցվել է մյուսը[1]։
Ներկայում կամրջից պահպանվել են իրարից 3-4 մ հեռավորության վրա գտնվող երեք կամրջախելեր, որոնք տեղակայված են գետի աջ ափին։ Իրար մոտ գտնվող երեք կամրջախելերի առկայությունը փաստում է, որ տեղում եղել է երեք կամուրջ[1]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն ուսումնասիրությունների՝ երեք կամուրջներն էլ կառուցված են եղել անմշակ քարով ու կրաշաղախով։ Երեք կամուրջներն էլ ունեցել են միաթռիչք կառուցվածք։ Առավել լավ պահպանվածը ստորին կամուրջն է, որի կամրջախելն ունի 5.46 մ լայնություն։ Միջին կամրջի կամրջախելլի լայնությունը 4.40 է[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Արցախի կամուրջները», Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2009 թվական։