Գետանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գետանց, գետի այն հատվածը, որտեղից կտրել-անցել են հետիոտն, գրաստային կամ անվավոր (սայլային) փոխադրամիջոցներով, տկալաստերով կամ «նավակամրջով»։ Գետանցերի տեղերում հաճախ կառուցել են ժամանակավոր՝ լաստակերտ, ապա քարակերտ կամուրջներ։ Գետանցերն ընտրվել են գետերի համեմատաբար ծանծաղ կամ հանդարտահոս տեղերում՝ հաշվի առնելով առևտրա-տնտեսական ու ռազմական կարևորություն ունեցող ճանապարհների ուղղությունները։ Մեծ մասամբ ստեղծվել են կարևոր բնակավայրերի մոտ, երբեմն էլ գետանցերի գոյությունը պայմանավորել է նոր բնակավայրի առաջացումը։ Հայկական լեռնաշխարհում հայտնի էին Մելիտինեի մոտ Եփրատի Զևգմա և Թմնիս (Տոմիսա) կոչված գետանցերը, «կամուրջներ չհանդուրժող» Արաքս գետի վրա՝ Կողբի, Արտաշատի, Նախիջևանի, Ջուղայի, Մարգարայի, Ամարաթի գետանցերը, որոնք հատում էին Տիգրիս, Արածանի (Արևելյան Եփրատ) և Արաքս գետերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 22 CC-BY-SA-icon-80x15.png