Գեորգի Ֆարմանյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Ֆարմանյանց
Ծնվել էնոյեմբերի 4, 1921(1921-11-04)
ԾննդավայրԲեժեցկ, Տվերի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհուլիսի 11, 1995(1995-07-11) (73 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունբալետի պարող

Գեորգի Կարապետի Ֆարմանյանց (նոյեմբերի 4, 1921, ք. Բեժեցկ (ՈԴ Տվերի մարզ) - հուլիսի 11, 1995, Մոսկվա), հայ բալետի արտիստ, բալետմայստեր։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1951

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը (1962 թվականից՝ դասատու)։ 1940-1962 թվականներին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի մենապարող,1962-1984 թվականներին՝ ԽՍՀՄ բանակի Ա. Վ. Ալեքսանդրովի անվան, 1984-1995 թվականներին՝ Մոսկովյան ռազմական օկրուգի երգի և պարի անսամբլների բալետմայստեր։

Դերապարերից են՝ Մարդուկ-Ջարդուկը, Ծաղրածու (Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը», «Կարապի լիճը»), Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ֆիլիպ (Ասաֆևի «Փարիզի հուրը»), Օդապարիկներ վաճառող (Օրանսկու «Երեք հաստլիկներ») ևն։ Ֆարմանյանի պարն աչքի է ընկել հստակությամբ, սլացիկությամբ, թռիչքի անսովոր բարձրությամբ։ Նկարահանվել է «Մեծ համերգ» (1951) կինոնկարում[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Г Фарманянц, M.. 1953 (Буклет).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 691-692: