Գեորգի Օբրետենով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գեորգի Օբրետենով | |
---|---|
բուլղար․՝ Георги Тихов Обретенов | |
մոտ 1849 - մայիսի 10, 1876 | |
Ծննդավայր | Ռուսե, Բուլղարիա |
Մահվան վայր | Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մարտեր/ պատերազմներ | April Uprising of 1876? |
Գեորգի Տիխով Օբրետենով (բուլղար․՝ Георги Тихов Обретенов; մոտ 1849, Ռուսե, Բուլղարիա - մայիսի 10, 1876, Բուլղարիա), բուլղարացի հեղափոխական, 1876 թվականի ապրիլյան հակաթուրքական ապստամբության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ռուսե քաղաքում 1895 թվականից հետո, Տոնկա Օբրետենովայի (բուլղ.` Тонка Обретенова, բաբա Տոնկա, հեղափոխական) ամենափոքր տղան է։ Գեորգին ավարտել է Ռուսեի դպրոցը, օգնել հորը առևտրի մեջ Իսակչա գյուղում (Հյուսիսային Դոբրուջա)։ 1870 թվականի գարնանը մտել է Օդեսայի կադետական դպրոց։ 1875 թվականին վերադարձել է Ռուսե` ապստամբությանը նախապատրաստվելու համար, մասնակցել է Վելիկո Տիռնովոյի վաշտի սպառազինությանը։ 1875 թվականին Ստարոզագորսկի ապստամբության ձախողումից հետո նա փախավ Ռումինիա։
Գյուրգեվյան հեղափոխական կոմիտեն գնահատել է Օբրետենովի պատրաստվածությունը և նրան նշանակել հեղափոխության քարոզիչ Իլարիոն Դրագոստինովի օգնական և ապրիլյան ապստամբության ժամանակ Սլիվենյան հեղափոխական 2-րդ շրջանի զինվորական հրահանգիչ։ Գեորգի Իկոնոմովը որոշել էր հեռանալ Սլիվենից և տեղափոխվել մեկ այլ հեղափոխական շրջան, և այդ որոշումը թելադրված էր ամենայն հավանականությամբ այն բանով, որ Իկոնոմովի ընդհատակյա աշխատանքը կբացահայտեն Սլիվենում։ Այդ նույն ժամանակ Իլարիոն Դրագոստինովը և նրա օգնական Օբրետենովը ժամանել են Սլիվեն, իսկ մի փոքր ժամանակ առաջ` Կրիստյո Կուչյուկովը Շումենից, որն ուղարկված էր ներգաղթյալների կենտրոնի կողմից Սլիվենյան հեղափոխական շրջանում աշխատելու նպատակով։ Այսպիսով, Օբրետենովը դաշնակից է ձեռք բերել ի դեմս Կուչյուկովի, զբաղվելով բուլղարական հայրենասիրական քարոզչությամբ։
Տիռնովոյի շրջանի հանձնաժողովի անդամների գործողությունների շնորհիվ առաջիկա ապստամբության մասին բոլոր լուրերը հասել էին Սլիվենի ընդհատակյա հեղափոխականներին։ Որոշ ժամանակ Դրագոստինովը գնաց Արբանասի, որպեսզի հրաժեշտ տա իր հարազատներին ու ընկերներին։ Ստարա Պլանինայի միջով Օբրետենովը գնաց Տվիրդիցու, որտեղ նա կանգ առավ քահանա Ստեֆանի մոտ,իսկ ապստամբների համար նյութերով ուղեբեռը թաքցրեց եկեղեցու զոհասեղանի տակ։ Այդտեղից նա գնաց Կորտեն գյուղ, տեղական կոմիտեի ղեկավար Գեորգի Կոլեվի մոտ, սայլի մեջ տանելով նյութերով ուղեբեռը։ Եկեղեցու հետևորդների գործունեությունը խթանել է Սլիվենի նախապատրաստական աշխատանքին, թեև նրանց միջև մարտավարական հակասությունները չեն հաղթահարվել։ Շատերը կողմնակից էին այն բանին, որ քաղաքում ոչ թե ապստամբություն բարձրացնեն, այլ կենտրոնանան ամբողջ Բուլղարիայով ապստամբության ելույթների վրա, որն արտացոլվել էր Սլիվենի ելույթների նախապատրաստության մեջ։
Օբրետենովը ժամանակակից հրացաններ բերեց Սլիվեն և իր գործընկերներին ասաց, որ նրանք պետք է շատ լավ զինված լինեն։ Գյուրգեվ մեկնելուց առաջ Օբրետենովը պատվիրել է իր ընկերներին զինել բոլոր զինակիցներին. բոլորը պետք է ունենային ատրճանակ և դրա համար 200 գնդակ, հրացան և դրա համար 250 փամփուշտ, ինչպես նաև դաշույններ։ Բացի այդ, զինվորը պետք է ունենար երկու գոտի փամփուշտների համար։ Օբրետենովը պնդում էր, որ 2-րդ հեղափոխական շրջանի բոլոր ապստամբները պետք է այդպես զինվեին և բանավոր հանձնարարություններ է տվել զինվորական գործի համար, չթողնելով որևէ գրավոր հրաման։ Կան այն բանի ապացույցներ, որ Սլիվենի հեղափոխական կոմիտեի ղեկավարությունը փորձել է հրացաններ ստանալ Ռումինիայից, կամավոր հիմունքներով գումարներ հավաքելով դավադիրներից։ Գեորգին նաև դրոշակ էր բերել Սլիվեն, որ կարել էին իր քույրեր Պետրանան և Անաստասիան։
Կուշ-Բունարի ապստամբների առաջնորդները` Իլարիոն Դրագոստինովը, Ստոիլ Վոյեվոդան, Գեորգի Օբրետենովը և Գեորգի Դրաժեվը որոշեցին, չնայած իրենց ենթակաների փոքր թվին, Կոտլենի տարածաշրջանում բուլղարական ապստամբություն կազմակերպել։ Նեյկովոյի ճանապարհին սննդամթերքի համար նրանք պայքարի մեջ մտան միավորված թուրքական ուժերի` բաշիբոզուկների, կանոնավոր թուրքական զորքերի և չերքեսյան հեծելազորի դեմ։ Օբրետենովը մասնակցել է թշնամու հարձակումների հետմղմանը և պաշտպանել այն զինակիցներին, որոնք վատ էին զինված (հին, անվստահելի զենքերով)։ Նա մարտի ժամանակ ծանր վիրավորվել է և 1876 թվականի մայիսի 10-ին ինքնասպանություն գործել` չցանկանալով գերի ընկնել։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- П. Божинов Кой кой е сред българите XV-XIX. — София, 2000.
- К. Косев Априлското въстание в съдбата на българския народ. — София, 2001.
- Й. Митев История на Априлското въстание 1876. — София, 1981. — Т. Том 1.