Գեորգի Բուրման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Բուրման
նոյեմբերի 4, 1865(1865-11-04) - փետրվարի 3, 1922(1922-02-03) (56 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակբանակ
Կոչումգեներալ-մայոր
ՊարգևներՍուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան

Գեորգի Բուրման (ռուս.՝ Георгий Владимирович Бурман, նոյեմբերի 4, 1865(1865-11-04) - փետրվարի 3, 1922(1922-02-03), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուսական կայսերական և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի զորապետ, գեներալ-մայոր, Պետրոգրադի հակաօդային պաշտպանության հիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտեբսկի գավառի ազնվականներից է, ինժեներ-գեներալ Գեորգի Գերմանի Վան-Բուրմանի հետնորդներից: Հայրը` ինժեներ-գեներալ Վլադիմիր Գեորգիի Բուրմանը Նովոգեորգիևսկի ամրոցի պարետն էր: Եղբայրները` գեներալ-մայոր Անդրեյ Վլադիմիրի Բուրման, գնդապետ Ալեքսանդր Վլադիմիրի Բուրման:

Ավարտել է 1-ին կադետական կորպուսը և Նիկոլաևի ինժեներական ուսումնարանը: 1886 թվականին ուսումնարանն ավարտելուց հետո ենթապորուչիկի կոչումով գործուղվել է լեյբ-գվարդիայի Ականազերծման գումարտակի 10-րդ ականազերծման գումարտակ: 1886 թվականի օգոստոսի 11-ին փոխադրվում է լեյբ-գվարդիայի Ականազերծման գումարտակ Գվարդիայի ենթապորուչիկի կոչումով: 1890 թվականի օգոստոսի 11-ից պորուչիկ, 1900 թվականի մայիսի 6-ից` շտաբս-կապիտան: Նշանակվում է ականազերծման վաշտի հրամանատար:

1906 թվականի հունվարի 1-ին որպես պարգև ստանում է գնդապետի կոչում և նշանակվում ինժեներական մասի գեներալ-տեսուչ Ե. Ի.Վ.-ի համհարզ: 1908 թվականի սեպտեմբերի 6-ից Սպայական էլեկտրոտեխնիկական դպրոցի պետ: 1910 թվականին որպես պարգև ստանում է գեներալ-մայորի կոչում (1912 թվականի հունվարի 1-ից ավագությամբ): 1914 թվականի նոյեմբերի 30-ին 6-րդ բանակի հրամանատար հրետանու գեներալ Ֆան-Դեր-Ֆլիտի № 90 հրամանով նշանակվել է Պետրոգրադի և նրա շրջակայքի օդային պաշտպանության պետ: 1915 թվականի մայիսի 14-ից Պետրոգրադի և Ցարսկոե Սելոյի օդային պաշտպանության պետ: 1915 թվականի հուլիսի 22-ից Պետրոգրադում և Ցարսկոե Սելոյում գտնվող կայսերական նստավայրի օդային հարձակումներից պաշտպանության պետ: 1916 թվականի մայիսի 8-ից Գլխավոր ռազմա-տեխնիկական վարչության մշտական ռադիոկայանների կազմակերպման կոմիտեի նախագահ: 1917 թվականի մարտի 20-ից Սպայական էլեկտրոտեխնիկական դպրոցի պետ: 1917 թվականի օգոստոսի 31-ին նշանակվում է Պետրոգրադի օդային պաշտպանության պետ: 1918 թվականին կամավոր մտել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ, Սպայական էլեկտրոտեխնիկական դպրոցի Սերգիև Պասադ վերատեղաբաշխման հետ կապված տեղափոխվել է Մոսկվա: 1919 թվականի մարտի 12-ից ինժեներական դպրոցի և դասընթացների տեսուչ, Գլխավոր ռազմա-ինժեներական վարչության էլեկտրոբաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին հերթական տեսչական ուղևորությունից Ուրալից վերադարձել է Մոսկվա, կալանավորվել է գնացքում (կալանավորման պատճառն անհայտ է) և տեղափոխվել Բուտիրկայի բանտ, որտեղ 1922 թվականի փետրվարի 3-ին մահացել է կրկնվող տիֆից: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը: Երկար ժամանակ Բուրմանի գերեզմանին տեղադրված էր համեստ մետաղյա խաչ և միայն 2010 թվականին այնտեղ տեղադրվեց հուշարձան:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` Մարիա Նիկոլաևնան, Կազևլսկի գավառի ազնվականության պարագլուխ, հեծյալ գվարդիական Նիկոլայ Բուլգակովի դուստրն էր: Ամուսնության ընթացքում ծնվել են 10 երեխաներ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1904)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1909)
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1912)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Список генералам по старшинству. Исправлен по 10-е июля 1916 г.. — Петроград: Военная типоглафия императрицы Екатерины Великой, 1916. — С. 93.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]