Գեորգի Բազաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գեորգի Բազաև
Bazaev.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 26, 1978(1978-08-26) (41 տարեկան)
Ծննդավայր Ռուսթավ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Հասակ 174 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1984-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռուսթավի ՄՊՄԴ
1991-1996 Ռուսաստան Սպարտակ (Վլադիկավկազ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-1997 Ռուսաստան Սպարտակ (Անապա) 63 (18)
1998 Ռուսաստան Կուբան 30 (3)
1999 Ռուսաստան Վիտյազ (Ղրիմ) 28 (9)
2000-2001 Ռուսաստան Ավտոդոր 55 (8)
2001-2005 Ռուսաստան Ալանիա 119 (16)
2006-2008 Ռուսաստան Լուչ-Էներգիա 52 (9)
2008-2010 Ռուսաստան Ալանիա 39 (6)
2011 Ռուսաստան Լուչ-Էներգիա 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գեորգի Վասիլևիչ Բազաև (ռուս.՝ Георгий Васильевич Базаев, օգոստոսի 26, 1978(1978-08-26), Ռուսթավ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազաևը «Լուչ-Էներգիայի» կազմում

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Ռուսթավ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում, 1991 թվականին ընդունվել է «Սպարտակ» (Վլադիկավկազ) ՕՌՄՄՊՄԴ: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1996 թվականին Անապայի «Սպարտակ» ակումբում՝ Իգոր Զազրոևի գլխավորությամբ[1]: 1998 թվականին տեղափոխվել է «Կուբան»: Մրցաշրջանի ավարտին հեռացել է ակումբից և տեղափոխվել է Ղրիմի «Վիտյազ» ակումբ: 2000-2001 թվականներին խաղացել է «Ավտոդոր» ակումբում: 2001 թվականի ամառվանից մինչև 2005 թվականը խաղացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Ալանիա» ակումբում: 2006 թվականից մինչև 2008 թվականը խաղացել է «Լուչ-Էներգիա» ակումբում, որտեղ եղել է թիմի հիմնական խաղացողներից մեկը: 2008 թվականի ամռանը, կապված որդու ծննդյան հետ, վերադարձել է ընտանիքի մոտ և տեղափոխվել «Ալանիա», որտեղ խաղացել է կրտսեր եղբոր՝ Ջամբուլադի հետ[2]: 2011 թվականի հուլիսի 8-ին վերադարձել է «Լուչ-Էներգիա» ակումբ[3], որտեղ ավարտել է կարիերան:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 170 խաղ և խփել 20 գոլ:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին դիվիզիոնի բրոնզե մեդալակիր – 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]