Գեորգի Արեշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Գեորգի Արեշյան
Գեորգի Արեշյան.JPG
Ծնվել է հուլիսի 22, 1926(1926-07-22)
Վլադիկավկազ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հոկտեմբերի 26, 2003(2003-10-26) (77 տարեկանում)
Մասնագիտություն գիտնական
Հաստատություն(ներ) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա
Ալմա մատեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճան տեխնիկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1978) և ակադեմիկոս (1996)

Գեորգի Լևոնի Արեշյան (հուլիսի 22, 1926(1926-07-22), Վլադիկավկազ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2003(2003-10-26)), էլեկտրական մեքենաների և ավտոմատիկայի բնագավառի հայ գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1978), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1982), Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (1992), Մոսկվայի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (2002)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Արեշյանը ծնվել է 1926 թվականին Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում: 1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, եղել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի ասպիրանտ: 1961-1986 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոռեկտոր, 1986-1990 թթ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկատեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի քարտուղար, 1993 թվականից՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, 1990-2003 թթ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր[2][1][3]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավտոմատ կառավարման տեսություն» մաս Ա, Բ, Արեշյան Գ. և ուրիշներ, 1983 թ.:
  • Ավտոմատ կառավարման տեսություն» մաս Գ, Արեշյան Գ. և ուրիշներ, 1997 թ.:
  • Арешян Г. Л., Два метода повышения эффективности сложных технологических процессов, Ереван, 1983г.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիտության ասպարեզում ներդրած զգալի ավանդի համար» ոսկե մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՀՀ ԳԱԱ, Անդամներ / Վախճանված իսկական անդամներ (ակադեմիկոսներ), Արեշյան Գեորգի Լևոնի
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  3. Board Editorial, (2003-12-15)։ «АРЕШЯН ГЕОРГИЙ ЛЕВОНОВИЧ (1926 – 2003)»։ tech.asj-oa.am։ Վերցված է 2018-01-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]