Գեորգենի փոփոխական
| Գեորգենի փոփոխական | |
Գեորգենի փոփոխական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Վերնատրիբա | Helianthodae |
| Տրիբա | Coreopsideae |
| Ենթատրիբա | Coreopsidinae |
| Ցեղ | Գեորգենի (Dahlia) |
| Տեսակ | Գեորգենի փոփոխական (D. pinnata) |
| Միջազգային անվանում | |
| Dahlia pinnata | |


Գեորգենի փոփոխական, աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա արմատապալարավոր, չափազանց լայն տարածում ունեցող բույս։ Ծագում է Կենտրոնական Ամերիկայից։ Ցողունը սնամեջ է՝ խիստ ճյուղավորված, 25-300 սմ բարձրությամբ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները կտրտված փետրաձև են, երբեմն՝ ամբողջաեզր, արմատները խիստ հաստացած են և մեծ քանակությամբ ինուլին են պարունակում։ Ստվերատար ու ջերմասեր բույս է, սակայն վատ է տանում շոգը և օդի չորությունը։ Գերադասում է չափավոր խոնավ, սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային հողերը։ Մեր պայմաններում բաց գրունտում չի ձմեռում և ամեն տարի աշնանը անհրաժեշտ է պալարները հանել հողից և մինչև գարուն պահել համապատասխան օդաջերմային ռեժիմ ունեցող շենքերում (3-5 °C-ի տակ)։
Գեորգենին ծաղկում է առատորեն մինչև վաղ աշնանային ցրտահարությունները։ Բազմանում է սերմերով, կտրոններով և պալարներով, բացառիկ դեպքում նաև պատվաստով։ Կտրոններով աճեցված բույսերը մյուսների համեմատությամբ 10-12 օր ուշ են ծաղկում։ Պալարների կիսման եղանակով բազմացնելու դեպքում յուրաքանչյուր կտրոնի վրա պետք է թողնել արմատավզիկի մի մասը՝ բողբոջի հետ միասին։ Մշակության մեջ հայտնի են գեորգենու մի քանի հազար տեսակներ, որոնք տարբերվում են ծաղկաբույլերի մեծությամբ, ձևով և գույնով։
Գեորգենին լայնորեն օգտագործվում է միքսբորդերների, ծաղկանոցների, ծաղկաթմբերի ձևավորման, ինչպես նաև կտրած ծաղիկներ ստանալու համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգենի փոփոխական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգենի փոփոխական» հոդվածին։ |
|