Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտությունների կենտրոն
| Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտությունների կենտրոն | |
|---|---|
| Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
| Աստղադիտարանի կոդ | 010 |
| Երկիր | |
| Վայր | Կոսոլ |
| Արտադրող | 2004 |
| 43°45′11″N 6°55′21″E / 43.752941°N 6.922597°E | |
Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտությունների կենտրոն կամ ՍԵՐԳԱ (ֆրանսերեն՝ Centre de recherches en géodynamique et astrométrie, CERGA, ՄԱՄ կոդը՝ 010), գիտական հաստատություն և աստղագիտական կայան Լազուր ափի աստղադիտարանի կազմում, հարավային Ֆրանսիայում, որտեղ 1984-1993 թվականները հայտնաբերվել են նոր աստերոիդներ[1][2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանում աշխատում են 28 գիտնականներ, ինչպես նաև բազմաթիվ ճարտարագետներ և այլ մասնագետներ աստղադիտարանի այլ մասնաճյուղերում՝ Նիս, Գրասսե և Կոսոլ քաղաքներում։ Աստղադիտարանում կատարվում են հետազոտություններ հիմնարար աստղագիտության, երկնային մեխանիկայի և տիեզերական գեոդեզիայի բնագավառներում։ Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտությունների կենտրոնը ներգրավված է եղել նաև Լուսնի լազերային հեռաչափման փորձի մեջ։
2004 թվականին, երբ կատարվեց Լազուր ափի աստղադիտարանի վերակազմավորում, ՍԵՐԳԱ հետազոտական կենտրոնը լուծարվեց։
Հիմնական գոտու (2252) ՍԵՐԳԱ աստերոիդը անվանվել է այս աստղադիտարանի անունով, որտեղ և աստերոիդը հայտնաբերվել էր Կոիտիրո Տոմիտայի կողմից[2]։
Հայտնաբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր մոլորակների կենտրոնը վերագրում է Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտությունների կենտրոնին 21 աստերոիդների հայտնաբերումը 1984-1993 թվականների ընթացքում[1]։ ՍԵՐԳԱ հետազոտական կենտրոնի Կոսոլի աստղագիտական կայանում հայտնաբերված մյուս աստերոիդների հայտնաբերումը վերագրվում է դրանց հայտնաբերող աստղագետներին։ Հայտնաբերումները կատարվել են աստղադիտարանի 0,9 մ Շմիդտի աստղադիտակով[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- 1 2 3 «2252 CERGA (1978 VT)». Minor Planet Center. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CERGA English home page Արխիվացված 2019-05-30 Wayback Machine
- http://www.oca.eu/
- CERGA observatory, www.beyond.fr