Jump to content

Գեներալ Կուռնակովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեներալ Կուռնակովի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրված է1910
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Գեներալ Կուռնակովի տան լուսանկարներ

Գեներալ Կուռնակովի տուն (ռուս.՝ Дом генерала Курнакова), շենք ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի Ատամանսկայա, 28 հասցեում։ Հիշատակվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերում և համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը[1]։ Այդ տանը նշվել են զինվորական ազնվականության բոլոր կարևոր ու հիշարժան իրադարձությունները[2]։

Գեներալ Սեմյոն Կուռնակովի տունը առաջիններից մեկն է հայտնվել Նովոչերկասկ քաղաքում[1]։ Այն կառուցվել է 1810 թվականին[3], հիշատակվում է 1812 թվականի հունիսի 10-ի փաստաթղթերում, որոնցում ժամանակակիցները նշում են, որ շինությունը լավագույններից մեկն է քաղաքում[1]։ Տան տերը հաճախ է լուծել քաղաքում ճարտարապետական կառույցների շինարարության հետ կապված հարցեր։

1817 թվականի մայիսի 9-ին այս տանը կազմակերպվել է շքեղ տոնակատարություն[4]. ամուսնացել է ատամանի որդի Իվան Մատվեևիչը։ Հարսնացուն մեկ այլ ատամանի` Ստեպան Եֆրեմովի թոռնուհին էր։

1818 թվականին գեներալի տանը կազմակերպել են պարահանդես քաղաք ժամանած Ալեքսանդր I-ի պատվին[2]։ Որոշ ժամանակ անց շենքը դարձել է կազակ Շեյկինի սեփականությունը։ Նա վերակառուցել է նախկին գեներալական տունը, և 1870-ական թվականներին այս շինությունն արդեն հայտնի էր որպես «Եվրոպական» հյուրանոց։ Այնտեղ կանգ էին առնում առավելապես ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները[1]։

1930-ական թվականներին հյուրանոցը վերակազմավորվել է ուսանողական հանրակացարանի[1]։ 

XXI դարում շենքում Հարավռուսական պետական տեխնիկական համալսարանի հանրակացարանն է[1][2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր ցոկոլով, պատշգամբով և մեծ չափերի սյուներով երկհարկանի քարե շենքի տան դիմաց սկզբնապես նստարաններով հրապարակ էր։ Այժմ այնտեղ է Ալեքսանդրովյան զբոսայգին է։ Պատշգամբն ունի երկաթե ցանցկեն ցանկապատ։ Շենքի ճակատին կան բազմաթիվ պատուհաններ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Дом генерала Курнакова//Новочеркасская централизованная библиотечная система». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 Официальный сайт города Новочеркасск
  3. Дореволюционная история Новочеркасска
  4. Краеведческие записки, Том 1, Музей, 1994, С. 38