Գեներալը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գեներալը
El General
Գեներալը (ֆիլմ).jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Արգենտինա Արգենտինա
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական2009
ՌեժիսորՆատալյա Ալմադա
ՊրոդյուսերԴանիելա Ալատորե
Նատալյա Ալմադա
Սցենարի հեղինակՆատալյա Ալմադա
ՕպերատորՉույ Չավես
ԵրաժշտությունՇահզադ Իսմայիլի
Մարկ Ռիբոթ
Ջոն Զորն
Հնչյունը` Ալեխանդրո դե Իկասա
Տևողություն2975 վայրկյան և 83 րոպե[1]
ՆախորդThe Crucible
ՀաջորդAlhambra Love Songs

«Գեներալը» (իսպ.՝ El General), 2009 թվականին ռեժիսոր Նատալյա Ալմադայի նկարահանած ֆիլմը[2]:

2011 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» ծրագրում[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալն ու ներկան բախվում են այս ֆիլմում, երբ Սանդենսի կինոփառատոնում վավերագրական կինոնկարի լավագույն ամերիկացի ռեժիսոր ճանաչված Նատալյա Ալմադան կյանքի է կոչում այն ձայնագրությունները, որոնք ժառանգել է տատից։ Դրանք Ալիսիա Կալյեսի հուշերն են իր հոր՝ Նատալյայի ապուպապի՝ գեներալ Պլուտարկո Էլիաս Կալյեսի մասին, հեղափոխական մի գեներալ, ով 1924 թվականին Մեքսիկայի նախագահը դարձավ։ Կալյեսին անվանում էին «բոլշևիկ» և «պարագլուխ»: Այսօր նա մնում է Մեքսիկայի ամենահակասական դեմքերից մեկը՝ մարմնավորելով երկրի պատմության և՛ իդեալիզմը, և՛ անարդարությունները։ «Գեներալը» պատմական դատի բանաստեղծական և կինեմատոգրաֆիկ հետազոտությունն է և անցյալի ստվերներում ապրող ընտանիքի ու երկրի բարդ, ուշագրավ դիմանկարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]