Jump to content

Գենդերային բռնության դեմ ակտիվ գործողությունների 16 օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lord House Settlement համայնքի կանայք երթ են անում գենդերային բռնության դեմ ակտիվ գործողությունների 16 օրվա բացման արարողության ժամանակ: Լուսանկար՝ ՄԱԿ-ի կանայք/Մարնի Գիլբերտ

«16 օր» գլոբալ արշավ, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային արշավ է[1]։ Քարոզարշավը անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 25-ից, Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվանից, մինչև դեկտեմբերի 10-ը, Մարդու իրավունքների պաշտպանության օրը։

1991 թվականին քարոզարշավը նախաձեռնվել է Ռատգերսի համալսարանի Կանանց գլոբալ առաջնորդության կենտրոնի (CWGL) Գլոբալ կանանց առաջնորդության ինստիտուտի կողմից և սկզբում կոչվել է «գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա արշավ»[2][3]։

1991 թվականից սկսած՝ արշավին մասնակցել է ավելի քան 6000 կազմակերպություն մոտ 187 երկրներից[4]։

Կարևոր ամսաթվեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա քարոզարշավը կա՛մ ներկայացնում է նոր թեմա, կա՛մ շարունակում է հին թեման։ Թեման նվիրված է գենդերային անհավասարության կոնկրետ բնագավառի վրա և նպատակ ունի բարձրացնել իրազեկությունն ու ազդեցությունն այս խնդիրների վրա։ Կանանց գլոբալ առաջնորդության կենտրոնը ամեն տարի ուղարկում է «Գործողությունների շարք»՝ մանրամասնելով, թե ինչպես կարող են անդամները ներգրավվել և քարոզչություն իրականացնել՝ փոփոխությունների հասնելու համար[5]։

  • 1991 թվականի առաջին քարոզարշավի թեման էր «Կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների խախտում է»։ Կանայք ամբողջ աշխարհից միավորվել են Կանանց գլոբալ առաջնորդության կենտրոնի հետ՝ Կանանց առաջնորդության առաջին միջազգային ինստիտուտում[6]։ Թեման կրկին օգտագործվել է 1992 թվականին[7]։
  • 1993 թվականին երրորդ քարոզարշավի երկրորդ թեման էր՝ «Ժողովրդավարությունը ընտանիքում», «Ընտանիքների ժողովրդավարություն», «Ժողովրդավարություն բոլորի համար»[8]։
  • 1994 թվականի թեման վերադարձրեց առաջին թեման փոքր փոփոխություններով։ Վերնագիրն է՝ «Գիտակցում, հաշվետուություն, գործողություն. կանանց նկատմամբ բռնությունը խախտում է մարդու իրավունքները»[9]։
  • 1995 թվականի թեման՝ «Վիեննա, Կահիրե, Կոպենհագեն և Պեկին. մարդու իրավունքների տունդարձը կնոջը», նվիրված էր չորս խոշոր համաժողովներին, այդ թվում՝ Պեկինում Կանանց նվիրված չորրորդ համաշխարհային համաժողովը (1995 թվականի սեպտեմբեր), որը դարձավ «ՄԱԿ-ի երրորդ խոշոր համաժողովը Վիեննայում Մարդու իրավունքների համաշխարհային կոնֆերանսից հետո (1993 թվական)» և « …հետևում է Բնակչության և զարգացման միջազգային կոնֆերանսին (Կահիրե, 1994 թվական) և սոցիալական զարգացման համաշխարհային գագաթնաժողովին (Կոպենհագեն, 1995)[10] ։
  • Որպես 1995 թվականի. թեմաների և վերջին տարիների խոշոր համաժողովների շարունակություն, 1996 թվականի թեման էր «Մարդու իրավունքների տունդարձը կնոջը. իրականացնել մեր տեսլականը»[11] ։ 1997 թվականի քարոզարշավը կոչվում էր «Պահանջիր մարդու իրավունքները տանը և աշխարհում»[12]։
  • 1998 թվականի քարոզարշավի թեման էր մարդու իրավունքների հարգանքի մշակույթի ձևւավորումը[13]։
  • 1999-ի քարոզարշավի թեման էր «Ազատություն բռնությունից խոստումի իրագործում» ։
  • 2000 թվականի թեման էր «Քարոզարշավի 10-ամյակի տոնակատարություն», որի ընթացքում մասնակիցները քննարկեցին քարոզարշավի վերջին 10 տարիների ձեռքբերումները և ամրապնդեցին դրանք ։ Կենտրոնը նաև խնդրեց մասնակիցներին ուղարկել իրենց դոկումենտացիան՝ քարոզարշավի ջանքերը փաստագրող ծրագիր նախաձեռնելու համար[14] ։
  • 2001 թվականի քարոզարշավի թեման էր «Ռասիզմ և սեքսիզմ. այլևս ոչ մի բռնություն»[15]։
  • 2002 թվականի արշավի թեման էր Կառուցել այնպիսի մշակույթ, որը կասի ոչ կանանց նկատմամբ բռնությանը[16]։
  • 2003 թվականի «Կանանց նկատմամբ բռնությունը խախտում է մարդու իրավունքները. դինամիկայի պահպանումը Վիեննայից տասը տարի անց (1993-2003 թվականներ)» քարոզարշավը կենտրոնացած էր Վիեննայի հռչակագրի ընդունումից հետո 10 տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների վերանայման վրա, որը դարձել է Վիեննայում կայացած Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովի (1993 թվական) և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից կանանց նկատմամբ բռնության վերացման մասին հռչակագրի (2003 թվական) ընդունման արդյունքը[17]։
  • 2004–2005 թվականների քարոզարշավը կոչվում էր «Կանանց առողջության համար, աշխարհի առողջության համար. այլևս ոչ մի բռնություն» և կենտրոնացած էր «Կանանց նկատմամբ բռնության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հատում»[18]։
    16 օր ակտիվություն՝ կանանց նկատմամբ բռնության տարբեր ձևերի մասին իրազեկվածություն բարձրացնելու համար
    2006 թվականի «Տոնեք 16 տարին 16 օրով. զարգացնել մարդու իրավունքները <--> վերջ տալ կանանց նկատմամբ բռնությանը» արշավը մեծարեց ոչ միայն նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան արշավին, այլև նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին կամ բռնության ենթարկվեցին գենդերային անհավասարության դեմ պայքարում[19]։
  • 2007 թվականի քարոզարշավը կոչվում էր «Իրականացման պահանջ, խոչընդոտների հաղթահարում. վերջ տալ կանանց նկատմամբ բռնությանը»[20]։
  • 2008 թվականի քարոզարշավը կոչվում էր «Մարդու իրավունքներ կանանց համար <--> Մարդու իրավունքներ բոլորի համար. UDHR60», որը նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին[21]։
  • 2009 թվականի թեման էր «Հանձնառություն, գործողություն, պահանջ. մենք ԿԱՐՈՂ ենք վերջ տալ կանանց նկատմամբ բռնությանը»[22]։
  • 2010 թվականի թեման նշանավորել էր «գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա քարոզարշավի» 20-ամյակը և կոչվում էր «Բռնության կառուցվածքները. բացահայտելով միլիտարիզմի և կանանց նկատմամբ բռնության հատումները»[23]։
  • 2011-2014 թվականների արշավի թեման էր՝ «Տանը խաղաղությունից մինչև համաշխարհային խաղաղություն. մարտահրավեր նետենք ռազմականությանը և վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը»[24]։
  • 2015 և 2016 թթ քարոզարշավի թեման էր «Տանը խաղաղությունից մինչև համաշխարհային խաղաղություն. կրթությունն անվտանգ դարձնել բոլորի՛ համար»[25][26]։
  • 2019 թվականին մեկնարկել է բազմամյա թեման՝ «Գենդերային բռնության դադարեցում աշխատանքի ոլորտում»՝ C190 МОТ վավերացմանն աջակցելու համար[27] ։
  • 2020 թվականին շարունակվել է բազմամյա թեման՝ «Վերջ դնել գենդերային բռնությանը աշխատանքի ոլորտում»։ Հատուկ ուշադրություն է դարձվել ոչ ֆորմալ ոլորտում աշխատող կանանց, ովքեր ամենաշատն են տուժել COVID-19 համավարակից[28]։
  • 2021 թվականին լրանում է արշավի 30-ամյակը։ Թեման նվիրված էր ընտանեկան բռնությանը և աշխատանքի ոլորտին[29]։ Մեկնարկվեց նաև հատուկ հոբելյանական թեմա՝ վերջ դնել ֆեմիցիդին[30]։
  • 2022 թվականին շարունակվել է «Վերջ դնել ֆեմիցիդին» թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց այն խմբերին, որոնք ավելի խոցելի են ֆեմիցիդների նկատմամբ[31]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «From Awareness to Accountability». Global 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «WHO | 16 Days of Activism Against Gender Violence». www.who.int. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  3. «16 days of activism». UN Women www.unwomen.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «About». 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «The Annual Themes». The Center for Women's Global Leadership. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «16 Days of Activism Against Gender Violence – Violence Against Women Violates Human Rights». The Center for Women's Global Leadership. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  7. «Second Annual Campaign of 16 Days of Activism Against Gender Violence». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  8. «Third Annual 16 Days of Activism Against Gender Violence Campaign». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  9. «Awareness, Accountability, Action: Violence Against Women Violates Human Rights». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  10. «16 Days of Activism Against Gender Violence 1995». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  11. «Sixth Annual Campaign: 16 Days of Activism Against Gender Violence 1996». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  12. «Demand Human Rights in the Home and in the World». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  13. «Building a Culture of Respect for Human Rights». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  14. «Celebrating the 10th Anniversary of the Campaign». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  15. «Racism and Sexism: No More Violence». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  16. «16 Days of Activism Against Gender Violence Themes». The Center for Women's Global Leadership. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին.
  17. «Violence Against Women Violates Human Rights: Maintaining the Momentum Ten Years After Vienna (1993–2003)». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  18. «For the Health of Women, For the Health of the World: No More Violence». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  19. «Celebrate 16 Years of 16 Days». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  20. «Demanding Implementation, Challenging Obstacles: End Violence Against Women». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  21. «16 Days of Activism Against Gender Violence: 2008». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  22. «Commit, Act, Demand: We CAN End Violence Against Women». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  23. «Theme Announcement (2010)». The Center for Women's Global Leadership. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին.
  24. «16 Days Campaign Analytical Summary 2014». The Center for Women's Global Leadership. 2014. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին.
  25. «16 Days against Gender-based Violence». www.usaid.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  26. «Take Action Kit – 2015». The Center for Women's Global Leadership. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  27. «Center for Women's Global Leadership Launches 2019 #Global16DaysCampaign Advocacy Guide». Global 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  28. «2020 Global 16 Days Campaign Advocacy Guide and Social Media Toolkit». Global 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  29. «2021 Campaign Advocacy Guide». Global 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  30. «2021 Femicide Guide». Global 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  31. 2022 Global 16 Days Campaign Announcement (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին