Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ International Day of Disabled Persons, իսպ.՝ Día Internacional de los Impedidos, չին.՝ 世界残疾人日, ռուս.՝ Международный день инвалидов), ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերենցիայի 47-րդ նստաշրջանի որոշումով 1992 թվականին (որոշում № A/RES/47/3) և նշվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 3-ին[1]։

Ավելի ուշ, նույն նստաշրջանի ժամանակ՝ № A/RES/47/88 որոշումով Գլխավոր ասամբլեան կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ կազմակերպել միջոցառումներ հաշմանդամներին հասարակական կյանքին միասնացնելու նպատակով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]