Գենադի Սոկոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Սոկոլով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 25, 1927(1927-07-25)
Վախճանի օր ապրիլի 4, 1991(1991-04-04) (63 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
 
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Գենադի Սոկոլով (ռուս.՝ Генна́дий Дми́триевич Соколо́в, հուլիսի 25, 1927(1927-07-25) - ապրիլի 4, 1991(1991-04-04), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1950 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1950-1951 թվականներին՝ ՉԺՀ-ում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1951-1952 թվականներին՝ Տյանցզինինում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության աշխատակից։
  • 1952-1954 թվականներին՝ ՉԺՀ-ում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1954-1958 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1958-1962 թվականներին՝ Պակիստանում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1962-1964 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցի ունկնդիր։
  • 1964-1966 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1966-1969 թվականներին՝ Սենեգալում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1969-1971 թվականներին՝ Մալիում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1971-1972 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1972 թվականի հունիսի 13-ից մինչև 1978 թվականի օգոստոսի 22-ը Նիգերում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1978-1984 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1984 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը Ռուանդայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Посольство СССР в Нигере. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Руанда. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Указ Президента СССР от 23.08.1990 № 622 «Об освобождении тов. Соколова Г.Д. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла СССР в Руандийской Республике»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985-1986. - Т. 3, с. 383.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]