Jump to content

Ալելուա (դաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գեղեցիկ դաշտից)

Ալելուա, դաշտ Մեծ Հայքի չորրորդ Հայք աշխարհի Հանձիթ գավառում[1], Արածանիի ստորին հոսանքի շրջանում։ Ըստ Ն. Ադոնցի Ալելուան նույնն է օտար հեղինակների հիշատակած Գեղեցիկ դաշտի հետ, որ Պոլիբիոս իվկայությամբ գտնվում էր Տիգրիսի ու Եփրատի միջև, Արշամշատ քաղաքի մոտակայքում։ Ալելուա անունը Ն. Ադնոցը համեմատում է Հուլա գետի և վանքի անվան հետ, ինչպես է կապ է տեսնում Պտղոմեոսի հիշատակած Էլեգրտա քաղաքի անվան հետ, նույնացնում է նաև հետագայի Խարբերդի դաշտի հետ, որը թուրքերի շրջանում Ուլուօվա անունն է կրում և որի «Ուլու» համարվում է հին Ալելուա անվան վերաիմաստավորումը։ 1070 թվականին Ալելուա դաշտում Սասունի իշխան Թոռնիկ Մամիկոնյանը մեծ ճակատամարտում հաղթել է Հանձիթի կառավարիչ Փիլարտոսին[2]:

Արածանի գետի ստորին հոսանքի շրջանում, գտնվում է Խարբերդի դաշտը, իր գեղեցկության համար հենց այդպես էլ անվանել են` Գեղեցիկ դաշտ, իսկ բերրիության համար դեռ վաղնջական ժամանակներից հայտնի էր Ոսկեղեն դաշտ անվամբ: Դաշտը կոչվել է նաև Ալելուա անվամբ, որը թուրքերը վերաիմաստավորելով այլափոխել են` դարձնելով Ուլուօվա (ուլու= մեծ, օվա= դաշտ), և այդ անունը տվել դաշտի մեծ մասը կազմող հատվածին, սակայն այն կրկին անվանափոխել են՝ կոչելով այդտեղ գտնվող Մոլլաքենդ գյուղի անունով` Մոլլաքենդի դաշտ[3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հանդէս Ամսորեայ N5 1906
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ 105 — 992 էջ։
  3. Մենք ենք, մեր տեղանունները Western Armenia, 05 Փետրվարի, 2024