Գեղարվեստի մանկական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղարվեստի մանկական թանգարան
Տեսակմանկական թանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
Կայքcmany.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Գեղարվեստի մանկական թանգարան (անգլ.՝ The Children’s Museum of the Arts), գտնվում է Չարլթոն փողոց, 103 հասցեում, Մանհեթենում (Նյու-Յորք, ԱՄՆ)։ Հիմնադրվել է Քաթլեն Շնեիդերի կողմից, 1988 թվականին։ 10.000 ոտնաչափ քառակուսի տարածքով թանգարանը վերաբացվել է 2011 թվականի հոկտեմբերին[1][2]։

Թանգարանում 0-15 տարեկան երեխաները աշխատում են դասավանդող արվեստագետների հետ` սովորելով նկարչություն, քանդակագործություն, հնչյունային արվեստ, տեքստիլ և շարժական անիմացիա։ Առաքելություն ունենալով արվեստը հասանելի դարձնել բոլոր երեխաների համար` թանգարանը ծրագրեր ու համագործակցություններ է իրականացնում սահմանափակ կարողություններով, անապահով ընտանիքներից և անտուն երեխաների համար[3]։

Թանգարանում պահվում է ավելի քան 2000 ցուցանմուշներից կազմված հավաքածու, որոնք 1930-ական թվականներից սկսած նկարվել են ավելի քան 50 տարբեր երկրների երեխաների կողմից[2]։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նոր մասնաշենքում ցուցադրված է «Հանրայնացնել արվեստը» ցուցահանդեսը, որը բաղկացած է էսքիզներից, լուսանկարներից, նմուշներից և Քաիթ Հարինգի, Չրիստոյի և Ջանե Քլաուդերի, Ֆրեդենսրեիչ Հունդերթվասերի, Թրանքուի Յանքուի և Սվունի աշխատանքներից[2]։

Նախորդ ցուցահանդեսները ներառել են «Սառնարանի դռնից այն կողմ» (2008), «Գույների սև գիրք» (2009) և «Արվեստը` ձեռքերի մեջ» (2011) ցուցադրությունները։

Իան Բերիի «Գաղտնի պարտեզը» 2017 թվականի հայտնի ինստալյացիաներից է, որտեղ նա ամբողջ պարտեզը պատրաստել է դենիմից։ Օգտագործված դենիմը պատրաստված է եղել ԱՄՆում[4][5][6][7]։ 2017 թվականին Էլեն Հարվին ցուցադրել է[8] «Զարդարանքներ և սառնարանի այլ մագնիսներ» ցուցադրությունը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը արվեստի և ստեղծագործության ծրագրեր է ապահովում երեխաների և ընտանիքների որոշ խմբերի համար։ Այդ խմբերում ներառված են աուտիզմով երեխաներ, ընտանիքներ, որոնք օգտվում են կանխարգելման ծառայություններից, ընտանիքներ, որոնք գտնվում են խնամակալության տակ և աշխատում են վերամիավորման ուղղությամբ, երեխաներ, որոնք ապրում են ժամանակավոր բնակարաններում, և ցածր եկամուտ ունեցող դեռահաս ծնողներ, որոնց նմանատիպ ծրագրերն օգնում են ավարտել ավագ դպրոցի կրթությունը։ Այս նախագծերը տեղի են ունենում ինչպես թանգարանում, այնպես էլ` որպես կրթական ծրագրեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. “History,” www.cmany.org
  2. 2,0 2,1 2,2 https://www.nytimes.com/2011/10/21/arts/design/childrens-museum-of-the-arts-reopens-in-new-space.html?pagewanted=all "Where Art is Children's Play", New York Times, October 20, 2011
  3. http://www.thevillager.com/villager_439/childrensmuseum.html Արխիվացված 2013-09-01 Wayback Machine Children’s Museum of the Arts set to reopen in new Hudson Sq. home, The Villager, Volume 81, Number 17 | September 22–28, 2011
  4. «Artist Creates "Secret Garden" with the Last Denim Made in the USA». My Modern Met (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  5. «ian berry transforms last spool of denim into a secret garden of whimsy». designboom | architecture & design magazine (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  6. «Secret Garden: Artist Ian Berry crafts a path of nature entirely out of denim jeans». Creative Boom (անգլերեն). 2018 թ․ հունվարի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  7. «A look inside The Secret Garden by Ian Berry - Children's Museum of the Arts New York». Children's Museum of the Arts New York (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Ornaments and Other Refrigerator Magnets - Children's Museum of the Arts New York». Children's Museum of the Arts New York (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]