Գդալի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գդալի թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան[1]
ՏեղագրությունՎլադիմիր
ՎայրՎլադիմիր
ՀասցեВладимирская обл., г. Владимир, ул. Октябрьская, д 4[1]
Կայքxn----itbebidjgez3c.xn--p1ai

Գդալի թանգարան (ռուս.՝ Музей ложки), մասնավոր թանգարան Վլադիմիրում[2]։ Բացվել է 2015 թվականի հունիսի 12-ին բազմամյա փորձ ունեցող հավաքորդ Տատյանա Պիկունովայի կողմից[2]։ Թանգարանի հավաքածուում ընդգրկված է ավելի քան 17 000 արծաթե, անագե, փայտե ու այլ գդալներ աշխարհի 150 երկրներից[2], որոնցից մոտավորապես երեք հազարը ներկայացված են սրահներում դիտելու համար։ Գդալի թանգարանը ներառվել է Ռուսաստանի թանգարանների ռեեստրում[3] և տեղակայված է քաղաքի պատմական կենտրոնում՝ 1917 թվականին կառուցված շենքում[4]։

Թանգարանի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ուսումնասիրում է տարբեր ժողովուրդների սովորույթներն ու ավանդույթները գդալների պատրաստման ոլորտում, ինչպես նաև Վլադիմիրի մարզի դերը Ռուսաստանում գդալների պատրաստման ոլորտում[2]։ Աշխատանք է տարվում հատուկ գրքերի հրատարակման ուղղությամբ[2]։

Թեմատիկ էքսկուրսիաներ[2].

  • «Ոսկերչական արվեստի մոռացված անուններ» («Забытые имена ювелирного искусства»),
  • «Թագադրական գդալն ու Վինձորների դինաստիայի պատմությունը» («Коронационная ложка и история династии Виндзоров»),
  • «Գդալի սուրբծննդյան պատմությունը» («Рождественская история Ложки»),
  • «Ռուսական գդալի պատմությունը» («История русской ложки»),
  • «Աշխարհագրությունն ու գդալները» («География и ложки»)։

Վարպետության դասեր[2].

  • Փայտե գդալի փորագրություն,
  • Էթիկետը սեղանի շուրջը և սեղանի ձևավորում։

2019 թվականի ապրիլին Գդալի թանգարանն սկսել է մասնակցել Փոստքրոսինգ միջազգային նախագծին[5].

«Սովորական գդալի ոչ սովորական պատմությունը» (ռուս.՝ «Необыкновенные истории обыкновенной ложки»).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր