Գարոս պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարոս պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
ՏեղագրությունColonia Roma?
ՎայրColonia Roma?
Հիմնադրվել է2006
Կայքgarrosccr.com
Քարտեզ
Քարտեզ

Գարոս պատկերասրահ (իսպ.՝ Garros Galería), կատուներին նվիրված Մեքսիկայի միակ պատկերասրահ-թանգարան, որը գտնվում է Մեխիկոյի Լա Ռոմա շրջանում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի գործունեությունը նախաձեռնել են քույր և եղբայր Ջոել և Մարիա դել Կարմեն Նավա Պոլինաները Ռոդիգո Մորենո Գոնսալեսի հետ միասին՝ զգալով երկրում կատուներին նվիրված թանգարանի պակասը։ Նրանք բոլորն էլ ապրում են կատվասերների ընտանիքում և յուրաքանչյուրի տանը կա մոտ 15 կատու։ Տարիների ընթացքում նրանք հավաքագրել են կատուների վերաբերյալ նյութեր ու նմուշներ։ Թանգարանն իր գործունեությունն սկսել է 2006 թվականին, երբ տարբեր արվեստագետներ ու ընկերներ թանգարանին նվիրաբերեցին նմուշներ[3]։ Թանգարանը հաջողություն գրանցեց, քանի որ սպասարկում է այնպիսի շուկա, որը նախկինում չի եղել։

Իրենց բազմաթիվ հաղորդումներով թանգարանին են անդրադառնում TV Azteca-ն և Once TV-ին[4]։

Պատկերասրահի բնակիչ Ֆիդեո կատուն

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը գտնվում է Մեխիկոյի Լա Ռոմա շրջանում, որը հայտնի է պատկերասրահներով, բուտիկներով, հանրախանութներով[5]։ Պատկերասրահի մեծ մասը նվիրված է կատուներին առնչվող արվեստի գործերին ու ձեռագործ աշխատանքներին՝ աջակցելով մեքսիկացի և օտարերկրացի արվեստագետներին ու վարպետներին՝ գեղագիտորեն ներկայացնելու կատուներին[3]։ Պատկերասրահը համագործակցում է հարյուրավոր դիզայներների, նկարիչների, վարպետների հետ՝ ստեղծու իր նմուշների տեսականին[5]։ Ներկայացված է շուրջ 5000 նմուշ, այդ թվում՝ ձեռագործ իրեր, բարձեր, կտավներ, շապիկներ, ոսկեղեն, բաժակներ, խաղալիքներ, լուսանկարներ, ժամացույցներ, գրքեր։ Վաճառվող նմուշների արժեքները տարբեր են 45 պեսոյից մինչև 8000 պեսո կտավի դիմաց[2][3]։ Ներկայացված ապրանքները բնօրինակ արվեստի գործեր և ձեռագործ իրեր են և երաշխավորում են, որ գնորդը գնում է մի ապրանք, որն այլ վայրերից հնարավոր չէ ձեռք բերել։ Այցելուների թվում են կատուների սիրահարներ, հետաքրքրված անձինք, տուրիստներ, անցորդներ[2][6]։ Պատկերասրահի հետ են աշխատում Դանիել Սոլերը, Սերոժկա Հելմունդը, Ռոքսանա Էլվրիջ-Թոմասը, Ռիկարդո Հեմը, Կարինա Ֆալկոնը, Այրիս Մեքսիկոն, Միգել Անխել Տենորիոն, Ricardo Ham, Karina Falcón, Iris México, Miguel Ángel Tenorio, Գիյերմո Լեոնը, Ջեյմս Տոնոմ, Անա Կարեն Ալենդեն[6]։

Պատկերասրահի լոգոյին պատկերված է “El gato Dedrita” (Դեդրիտա կատուն), որը նախագծել է Ջոել Նավա Պոլինան։ Այն պատկերում է կատուների և նրանցով զմայլվողների ուրախ բնույթը[6]։

Պատկերասրահն աջակցում է կատուներին չառնչվող այլ ցուցահանդեսների և միջոցառումների կայացմանը՝ նպատակ ունենալով խթանել տեղական արվեստագետներին[3]։ Պատկերասրահում տեղի են ունեցել Խեսուս Տոպետեի, Ֆումիկո Նակաշիմայի և Կոդաի Կիդայի աշխատանքների ցուցադրությունները[6]։

Սոմբրա կատու[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոմբրա կատուն» կտավ է, որտեղ ներկայացված կատուն պատկանել է նկարիչ Օդետ Պասին մինչև մահանալը։ Նկարը պատկերասրահում ունի իր ուրույն տեղը, որը ընտրել է նկարիչը[6]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահում կա ժամանակավոր ցուցադրությունների սրահ, որտեղ ներկայացվող արվեստի ցուցանմուշները կատուներին չեն առնչվում։ Սրահում ներկայացվում են հայտնի արվեստագետների աշխատանքներ, մասնավորապես Մեխիկոյի ճապոնական համայնքի արվեստագետների աշխատանքները, այդ թվում՝ Ֆումիկո Նակաշիմայի, Սատոյի Նատոբայի և այլոց գործեր[7][8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Gerardo Esquivel (2008 թ․ հունիսի 29). «Convierta su afición en una próspera actividad empresarial» [Convert their passion into a prosperous enterprise]. Empresas y Empresarios (Spanish). Mexico City. էջ 5.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ana María Rosas (2008 թ․ ապրիլի 13). «Arte felino, negocio sagrado» [Feline art, sacred business]. El Universal (Spanish). Mexico City. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Garros Todo en Gatos Galería» (Spanish). Mexico City: Garros Galería. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «Colonia Roma: La Ruta del Diseño» [Colonia Roma: The Design Route]. Publimetro (Spanish). Mexico City. 2008 թ․ հունվարի 11. էջ 12.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Atraen con arte a amantes de los gatos» [Attract lovers of cats with art]. Reforma (Spanish). Mexico City. 2006 թ․ դեկտեմբերի 29. էջ 12.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Nava Polina, Joel (April 2012). «Arte public que conmemora un 'nuevo tipo' de paz. Tributo en memoria de quienes perdieron su vida». Tabi Tabi (Spanish). Mexico City: Toyo Marketing, SA de CV. 4 (81): 58–59.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Adiós a Satoji Matoba, un artista que retrata la felicidad». Tabi Tabi (Spanish). Mexico City: Toyo Marketing, SA de CV. 4 (59): 22. February 2012.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարոս պատկերասրահ» հոդվածին։