Գարի Մուշեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գարի Մուշեղյան
Գարի Մուշեղյան.jpg
Գարի Մուշեղյանը «Երդում» ֆիլմում, 1946 թ
Ծնվել է մայիսի 19, 1910
Ծննդավայր Երևան, Ռուսական կայսրություն
Մահացել է 1986
Ազգություն հայ
Մասնագիտացում դերասան
ռեժիսոր

Գարի Արմենակի Մուշեղյան (մայիսի 19, 1910, Երևան, Ռուսական կայսրություն - 1986), խորհրդային հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ (մարտի 1, 1981)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարի Մուշեղյանը ծնվել է 1910 թվականին Երևանում։ 1928-1932 թվականներին սովորել է թատերական տեխնիկումում։ 1928-1941 թվականներին հանդես է եկել Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Խաղացել է 32 դեր տարբեր ներկայացումներում։ Աշխատել է որպես դերասան, ռեժիսոր և բեմանկարիչ։ Միաժամանակ գրել է պիեսներ, սցենարներ, կատարել է թարգմանություններ, որոնցից 15-ը բեմադրվել են կինոյում և թատրոնում։ 1953 թվականից հանդես է եկել Հայֆիլմ ստուդիայում։ 1964 թվականից՝ կրկնօրինակման ռեժիսոր։ 1943-1946 թվականներին աշխատել է Լենինականի Մռավյանի անվան դրամայի թատրոնում:

1946-1952 թվականներին եղել է Երևանի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենն ու գլխավոր ռեժիսորը։ Թատրոնում միաժամանակ բեմադրվում էին ներկայացումներ թե մեծահասակների (երեկոյան ժամերին) և թե փոքրերի (ցերեկային ժամերին) համար։ Գուլիվերի ճանապարհորդությունը ներկայացումը եզակի ներկայացում համարվեց։ Հատուկ հաստոց էր մշակվել, որի օգնությամբ Գուլիվերի դերը կատարում էր կենդանի դերասան, իսկ լիլիպուտների դերը՝ տիկնիկները։ Մոսկվայի տիկնիկային թատրոնի ղեկավար Սերգեյ Օբրազցովը գաղտնի ժամանեց Երևան, տոմս գնեց և որպես հասարակ հանդիսատես ներկա գտնվեց ներկայացմանը։ Ներկայացումից հետո մոտեցավ Մուշեղյանին, ներկայացավ, գրկեց և իր հիացմունքը հայտնեց։ Երկու ամիս անց Մուշեղյանին պաշտոնապես հրավիրեցին աշխատելու Մոսկվայի տիկնիկային թատրոնում, սակայն ընտանեկան հանգամանքների բերումով վերջինս ստիպված էր հրաժարվել հրավերից։ 1981 թվականին անցավ թոշակի[2]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1964 Մսյո Ժակը և ուրիշները
  • Քաղաքավարության վնասները
Պեպիկ աղա
1961 Տժվժիկ դրվագ
1954 Լեռնային լճի գաղտնիքը երկրաբան
1948-1949 Ստալինգրադի ճակատամարտ Անաստաս Միկոյան
1946 Երդում Անաստաս Միկոյան
1941 Սովետական լեզվի դասը Արշակ
1939 Մեր կոլխոզի մարդիկ Միքայել
1939 Լեռնային արշավ Արշակ

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1963 Կրակ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1963 Կրակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]