Գավազան (բերդ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավազան (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավարզին (այլ կիրառումներ)
![]() Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց |
Տեղագրություն | |
Վարչական միավոր | Ղազախի շրջան |
Երկիր | Ադրբեջան |
Ընթացիկ վիճակ | ավերված |
![]() | |
![]() | |
![]() |
Գավազան կամ Գավարզին, ռազմական կառույց Գարդման գավառում, Ոսկեպար և Ջողազ գետակների ձախ կողմում, դաշտավայրի վրա՝ վեր խոյացող մի ահարկու ժայռ կա, որի արևելյան ստորոտը պարսպապատված է։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի ներսում սենյակներ ու խցեր են, դրանցից մեկում՝ նաև ջրհոր։ Ամրոցի հյուսիսային կողմում վտանգավոր մի արահետ տանում է դեպի ամրոցի գագաթը, որը մոտ 200 կմ հարթ տարածություն է, աճում են բռինչ, վայրի դեղձենի և ծառերի ու թփերի այլ տեսակներ։ Ժայռի արևմտյան կողմում, մոտ 200 մ բարձրության վրա կա մեծ քարայր, որի ճանապարհը հայտնի չէ։ Պատմում են, որ վաղ ժամանակներում արծիվներր այդ քարայրից հանել և ցած են գցել գորգի և կարպետի փտած կտորներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8-2.jpg/220px-%D5%80%D5%A1%D5%B5-%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8-2.jpg)
Գավարզին ամրոցի հարավարևելյան կողմում գտնվում է Դամիրչլա գյուղը, նրա շրջակայքում կա մեծ գերեզմանոց և ավերակ եկեղեցի։ Այստեղ անցյալում հայկական մի քանի գյուղեր են եղել, որոնց բնակիչները թշնամիների հարձակումներից պատսպարվել են այդ ամրոցում։ Ամրոցից ոչ հեռու, Ջողազ գետի վրա ուր այժմ կառուցվել է մեծ ջրամբար, պահպանվել են նախնադարյան կամրջի և փոստակայանի շենքի հիմնապատերը, որտեղ 1828 թվականին Պարսկաստան մեկնելիս գիշերել է Ա. Ս. Գրիբոյեդովը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 33-36, էջեր 33-36 — 154 էջ։
- Յովհաննէսեան Հ. Մ., Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 487-492։