Jump to content

Գաստրոէնտերոկոլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաստրոէնտերոկոլիտ (հին հունարեն՝ γαστήρ —ստամոքս, ἔντερον — աղիք, κόλονհաստ աղիք), միաժամանակյա բորբոքային հիվանդություն է ստամոքսի, հաստ և բարակ աղիների, աղեստամոքսային տրակտի։

Սուր գաստրոէնտերոկոլիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր գաստրոէնտերոկոլիտի պատճառները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր գաստրոէնտերոկոլիտ սովորաբար զարգանում է սննդային թունավորման, գրիպի, ուղեկցվում է աղիքային արյունահոսությամբ, այլ վարակիչ հիվանդություններով (տիֆ, տուբերկուլյոզ, սեպսիս և այլն ) ալերգիկ գործոններով, թունավորումներով (թթուներ, սպիրտ և դեղորայքային թունավորում)։ Վարակը աղիքներ կարող է հայտվել բերանի միջոցով կամ արյան։

Նպաստող գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպաստող գործոններ են հանդիսանում Ախիլիան, ավիտամինոզներ և սակավարյունություն (անեմիա)։

Սուր գաստրոէնտերոկոլիտի նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր գաստրոէնտերոկոլիտի նշաններն են ործկոց, այրոց, ցավեր և ծանրություն մակորովայնային շրջանում։ Երբեմն հիվանդությունը սկսվում է փսխումով որին հաջորդում է փորլուծությունը, որովայնի ցավերը, գռգռոցը (փորի)։Հիվանդի վիճակը կախված է վարակի տեսակից և օրգանիզմի դիմադրողականությունից։ Ծանր դեպքերում զգացվում է թուլություն, հոգնածություն, շփոթմունք, սրտանոթային խանգարումներ։ Թեթև դեպքերում սուր գաստրոէնտերոկոլիտը անցնում է 5ից 7 օրում, ծանր դեպքերում հիվանդությունը կարող է քրոնիկ բնույթ կրել։

Սուր գաստրոէնտերոկոլիտի բուժումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերացնել պատճառը որից սուր գաստրոէնտերոկոլիտ է առաջացել, օրինակ սննդային թունավորման բուժում։

Քրոնիկ գաստրոէնտերոկոլիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկ գաստրոէնտերոկոլիտը շատ հաճախ զարգանում է մարսողական համակարգի այլ օրգանների ֆունկցիայի խախտման պատճառով։ Հիվանդությունը սովորաբար երկարաժամկետ է։ Ժամանակի ընթացքում հիվանդությունը սրվելով առաջացնում է սնման ռեժիմի խախտում։ Հիվանդության առաջացումը կախված է ստամոքսի և աղիքների ախտահարումից։ Բարակ աղիքի ախտահարումից կարող է խախտվել սնուցումը, ընկնել աշխատունակությունը։

Քրոնիկ գաստրոէնտերոկոլիտի բուժումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումն ուղղված է աղեստամոքսային տրակտի բորբոքումը վերացնելու, պայքարելու վարակի և թունավորման դեմ։ Դիետաբուժում. սնվել քիչ-քիչ, օրական 5-6 անգամ բացառելով մեխանիկական և քիմիական գրգռող ուտեստներ (կոնսերվներ, տապակած և խորոված սննդամթերք, կոշտ միս, կոշտ սորտի բանջարեղեն), սև հաց և թարմ կաթ։ Ճիշտ սնվելու համար հիմնականում օգտագործում են սպիտակուցային դիետա (աղացած միս, հավի միս, հնդկահավ, մսաջուր) կաթնաշոռ, ցածր յուղայնությամբ պանիր, խաշած ձուկ-շիղաձկներ, գայլաձկներ, սպիտակ պաքսիմատ, չոր հաց, լիմոնով թեյ, սև հաղարջի հյութ, մրգային կոմպոտ։

Քրոնիկ գաստրոէնտերոկոլիտի կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելել սննդային թունավորումը, հետևել անձնական հիգիենային։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]