Գառնու ջրանցք, ջրանցք ՀայաստանիԿոտայքի մարզում։ Կառուցվել է 1949 թվականին, վերակառուցվել 1972 թվականին։ Մինչև վերակառուցումը սնվում էր Գառնի և Գողթն գյուղերի աղբյուրներից։ 1972 թվականից ջրանցքը սնող աղբյուրների ջրերի մեծ մասը տրվել է Երևանին։ Ոռոգման ջրի պակասը լրացնելու համար 1973 թվականին կառուցվել է 11 կմ երկարությամբ ինքնահոս խողովակաշար, որով Գառնիի ջրանցքին լրացուցիչ ջուր է տրվում Ազատ գետից։ Երկարությունը 21,4 կմ է, ջրթողունակությունը՝ 0,95 մ³/վ։ Ոռոգում է Գառնի գյուղի հողատարածքները[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 28 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 692)։