Գառնիկ Չուխաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Չուխաջյան
Ծնվել էփետրվարի 28, 1935(1935-02-28) (84 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Մոսկվա
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1972) և պրոֆեսոր (1979)

Գառնիկ Ալեքսանի Չուխաջյան (1935, փետրվարի 28, Լենինական), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1979), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1964-1982 թթ. եղել է Պոլիմերների համամիութենական ԳՀ և նախագծային ինստիտուտի մոնոմերների քիմիայի լաբորատորիայի, 1982-1993 թթ.՝ Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ 1994 թվականից ապրում է Մոսկվայում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են համասեռ և միջֆազային կատալիզի պայմաններում չհագեցած միացությունների ստացման ու փոխակերպման ռեակցիաներին։ Մշակել և բժշկության մեջ ներդրել է երկշերտ, ինքնակպչող կենսահամատեղելի թաղանթներ, սպունգներ, սոսինձներ, հակաայրվածքային քսուքներ և այլ միջոցներ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007