Գառնիկ Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Բալայան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1969(1969-10-14)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 6, 1992(1992-10-06) (22 տարեկանում)
Ազգությունհայ

Գառնիկ Անուշավանի Բալայան (1969 հոկտեմբերի 14, Ստեփանակերտ - 1992 հոկտեմբերի 6, Խազազի բարձունք), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է թիվ 9 միջնակարգ դպրոցում։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում[1]։

Զորացրվելուց հետո դարձել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից, զինվորագրվել 4-րդ վաշտին, մասնակցել է Կրկժանի, Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի մարտերին։ Այնուհետև տեղափոխվել է Մաճկալաշենի գումարտակ[1]։

Զոհվել է 1992 թվականի հոկտեմբերի 6-ին, Խազազի բարձունքի ազատագրման համար մղված մարտում։ Դիակը գտնվել է 46 օրից հետո։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]