Գանդիի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գանդիի ազգային թանգարան
Gandhi Bedroom.JPG
Տեսակազգային թանգարան
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան[1]
ՏեղագրությունՌաջ Գհատ
ՎայրՆյու Դելի
Հիմնադրված է1961
Կոորդինատներ: 28°38′20.07″ հս․ լ. 77°14′45.28″ ավ. ե. / 28.6389083° հս․. լ. 77.2459111° ավ. ե. / 28.6389083; 77.2459111
Կայքgandhimuseum.org


Գանդիի ազգային թանգարան կամ Գանդիի հուշաթանգարան (անգլ.՝ The National Gandhi Museum), Մահաթմա Գանդիի թանգարան, գտնվում է Նյու Դելիում, Հնդկաստանում: Ի սկզբանե թանգարանը բացվել էր Մումբայում 1948 թվականին՝ Գանդիի սպանվելուց անմիջապես հետո: Բազմաթիվ անգամ տեղափոխվելուց հետո, 1961 թվականին, թանգարանը վերջնականապես հիմնվեց Նյու Դելիում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահաթմա Գանդին սպանվեց 1948 թվականի հունվարի 30-ին: Նրա մահից հետո կոլեկցիոներները սկսեցին ուսումնասիրել ողջ Հնդկաստանը, որպեսզի գտնեն այն ամենը, ինչը կապ ունի Գանդիի հետ: Սկզբում Մումբայ տեղափոխվեցին անձնական իրեր, թերթեր, գրքեր, որոնք առնչվում էին Գանդիի հետ: 1951 թվականին այս բոլոր իրերը տարան Նյու Դելիում գտնվող տուն: Թանգարանը պաշտոնապես բացվել է 1961 թվականին, Գանդիի սպանության 13-րդ տարելիցին: Հնդկաստանի նախագահ Ռաջենդրա Պրասադը անձամբ բացեց նոր թանգարանը:

Գանդիի անկողինը

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանդիի թանգարանի գրադանում ներառված են նրա աշխատանքները և ուսմունքները: Գրքերը բաժանված են երկու մասի. նրանք, որոնք գրել է Գանդին կամ տեղեկություն են պարունակում նրա մասին, ինչպես նաև գրքեր, որոնք կարևոր իրադարձությունների մասին են: Ներկայումս գրադարանում կա 35 հազար գիրք և փաստաթուղթ[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահասրահում ներկայացված է Գանդիի արյունոտ հագուստը, որը նրա հագին է եղել սպանության ժամանակ, և այն փամփուշտը, որը խլել է նրա կյանքը: Գանդիի ազգային թանգարանի պատկերասրահը ներառում է Մահաթմա Գանդիի բազմաթիվ նկարներ և անձնական իրեր: Թանգարանում պահվում է նաև Գանդիի մի քանի ատամ և նրա փղոսկրե ատամնափորիչը:

Հատուկ ցուցադրանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում, բացի Գանդիի հիմնական հավաքածուից, ներկայացված են նաև Հնդկաստանի պատմության հետ առնչություն ունեցող այլ ցուցադրանմուշներ: Հավաքածուի մեծ մասը հիմնված է պատմական իրադարձությունների վրա, որոնք կապված են Հնդկաստանի քաղաքական գործիչների, խաղաղության շարժումների հետ, չնայած նրան, որ համաշխարհային պատմության հետ կապված շատ նյութեր չեն պահպանվել թանգարանում[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բջջային բանտ
  • Շրիմանտա Կալկաշետրա
  • Ներու հուշաթանգարան և գրադարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Powell, F. The National Gandhi Museum and Library, World Libraries — 1993 — ISSN:1092–7441
  3. Amelia Gentleman։ «Does urbanized India have room for Gandhi? - Asia - Pacific - International Herald Tribune - The New York Times»։ Վերցված է 2015-11-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]