Գանգրահեր ոզնին
Տեսակ | մուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք |
---|---|
Ժանր | հեքիաթ և հումոր |
Ռեժիսոր | Միխայիլ Կամենեցկի |
Հնչյունավորում | Սվետլանա Ստեպչենկո և Զինաիդա Նարիշկինա |
Երաժշտություն | Իգոր Կոսմաչյով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
«Գանգրահեր ոզնին», խորհրդային և ռուսական մուլտֆիլմերի շարք գանգրահեր ոզնու մասին, որը ծնվել է սովորական փշոտ ոզնիների ընտանիքում։
- 1990 թվական – «Ոզնին պետք է փշոտ լինի» (ռուս.՝ «Ёжик должен быть колючим?»)[1] – 8 րոպե 24 վայրկյան
- 1991 թվական – «Սև օրվա համար» (ռուս.՝ «На чёрный день»)[2] – 8 րոպե 15 վայրկյան
- 1993 թվական – «Մրջնային ոզնի» (ռուս.՝ «Муравьиный ёжик»)[3] – 8 րոպե 21 վայրկյան
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոզնին պետք է փշոտ լինի
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառային հարմարավետ տնակներից մեկում ապում է ոզնիների ընտանիքը։ Նրանց մոտ ամեն ինչ կարգին է, բայց երեխաներից մեկը չունի ոզնիներին բնորոշ փշեր։ Դրանց փոխարեն նա ունի փափուկ գանգուրներ։ Հարևանությամբ ապրող ագռավը որոշում է օգնել ոզնուն ազատվել գանգուրներից և սկսում է խորհուրդներ տալ նրա ծնողներին։ Գանգուրները ձգում են, կտրում, օծում խեժերով, բայց դրանք նորից հայտնվում են։ Ագռավն ու հայր ոզնին որոշում են օգտագործել լվերջին միջոցը՝ վախեցնել ոզնուն, բայց արդյունքում վերջինս միայն արտասվում է։
Հոգնելով այդ փորձարկումներից՝ ոզնին վրեժ է լուծում ագռավից՝ գաղտնի մոտենալով նրան քնած ժամանակ։ Ագռավն այդտեղ այնպես է վախենում, որ ամբողջովին սպիտակում է։ Ոզնին հանգստացնում է նրան՝ ասելով, որ սպիտակը նրան սազում է։ Վերջում ոզնին ու ագռավը երգում են այն մասին, որ եթե ինչ-որ մեկը նման չէ ուրիշներին, պետք է իրեն ընդունի այնպես, ինչպես կա։
«Սև օրվա համար»
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառի բոլոր կենդանիներն սկսում են պաշար հավաքել «սև օրվա համար»՝ մոռանալով աշխարհում ամեն ինչի մասին։ Բայց գանգրահեր ոզնին, չհասկանալով, թե ինչ է «սև օրը», որոշում է փոխել ամեն ինչ՝ ապրելով և ուրախանալով «սպիտակ» օրվա համար։ Դրանից հետո մյուս կենդանիները հետևում են նրա օրինակին։
«Մրջնային ոզնի»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուժեղ քամին օդ է բարձրացնում և գետին գցում մրջնաբույնն այնպես, որ այն ամբողջովին քանդվում է։ Մրջյուններն սկսում են իրենց համար նոր տուն կառուցել։ Բայց մրջյունների թվում կային երկու ալարկոտներ, որոնք խորամանկությամբ իրենց աշխատանքը կատարել ստիպում են դյուրահավատ ու բարի գանգրահեր ոզնուն։ Բայց ագռավը, ծառից տեսնելով այդ ամենը, այդ խաբեության մասին պատմում է մյուս մրջյուններին։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Միխայիլ Կամենեցկի |
Սցենարիստներ | Տ. Ումանսկայա, Զաուրիա Նուրումբետովա |
Բեմադրող նկարիչ | Մարինա Կուրչևսկայա |
Անիմատորներ | Սերգեյ Կոսիցին, Վյաչեսլավ Շիլոբրեև |
Օպերատոր | Յուրի Կամենեցկի |
Տնօրեն | Գրիգորի Խմարա |
Կոմպոզիտոր | Իգոր Կոսմաչյով |
Հնչյունային ռեժիսոր | Վլադիմիր Կուտուզով |
Խմբագիր | Նատալյա Աբրամովա |
Տիկնիկներ և դեկորացիաներ | Նատալյա Սոկոլովա, Միխայիլ Կոլտունով, Նատալյա Բորկովսկայա, Վլադիմիր Ալիսով, Նատալյա Գրինբերգ, Վլադիմիր Աբբակումով, Վիկտոր Գրիշին, Ալեքսանդր Մաքսիմով, Յուրի Ակսյոնով, Նինա Մոլևա, Օլեգ Մասաինով, Աննա Վետյուկովա, Սվետլանա Զնամենսկայա, Ալեքսանդր Բելյաև, Լիլիանա Լյուտինսկայա |
Մոնտաժող | Գ. Ֆիլատովա |
Դերերը հնչյունավորել են |
«Ոզնին պետք է փշոտ լինի»
«Սև օրվա համար»
«Մրջնային ոզնի»
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ոզնին պետք է փշոտ լինի» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ↑ «Սև օրվա համար» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ↑ «Մրջնային ոզնի» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ёжик должен быть колючим? В который раз об индивидуальности Наталия Руденко Статья на сайте Наш фильм.ру
|