Յան Գայլիտ
Յան Գայլիտ | |
---|---|
լատիշ․՝ Jānis Gailītis | |
մայիսի 25, 1894 - օգոստոսի 1, 1938 (44 տարեկան) | |
Ծննդավայր | Վալմիերա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Կոչում | կորպուսի հրամանատար |
Հրամանատարն էր | Սիբիրյան ռազմական շրջան և Ուրալի ռազմական շրջան |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Պարգևներ |
Յան Գայլիտ (ռուս.՝ Ян Петро́вич Га́йлит, մայիսի 25, 1894, Վալմիերա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1938, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, կորպուսի հրամանատար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յան Գայլիտը ծնվել է 1894 թվականին Վալմիերա քաղաքում[1]։ Աշխատել է որպես բատրակ։ 1915 թվականին զորակոչվել է բանակ։ 1916 թվականին ավարտել է պրապորչիկների դպրոցը։ Եղել է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, ենթապորուչիկ[2]։ 1918 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, 1918 թվականի մարտից` Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի։ 1918 թվականի մայիսի 1-ին եղել է Լատիշական ռազմական ջոկատի հրամանատար, 1918 թվականի հունիսին` Արևելյան ռազմաճակատի Պենզայի զորախմբի հրամանատար, 1918 թվականի հուլիսի 6-ից 23-ը Պենզայի դիվիզիայի հրամանատար, 1918 թվականի նոյեմբերից` 2-րդ հրաձգային բրիգադայի շտաբի պետ, 1919 թվականի հունվարից՝ 26-րդ հրաձգային դիվիզիայի 1-ին հրաձգային բրիգադայի հրամանատար, 1919 թվականի մարտի 26-ից մինչև ապրիլի 16-ը և 1919 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 1921 թվականի հոկտեմբերի 26-ը` 26-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, 1933-1937 թվականներին` Սիբիրյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1936 թվականից ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմին կից Ռազմական խորհրդի անդամ։ 1937 թվականի մարտի 14-ից փոխադրվել է Ուրալյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի պաշտոնին։ 1937 թվականի օգոստոսի 15-ից ձերբակալվել է։ 1938 թվականի օգոստոսի 1-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիայի որոշմամբ` լրտեսության և հակահեղափոխական կազմակերպություններին մասնակցելու համար դատապարտվել է մահապատժի։ Նույն օրն էլ գնդակահարվել է։ 1956 թվականի նոյեմբերի 28-ին արդարացվել է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր դրոշի շքանշան (1920)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Коллектив авторов, главный редактор С. С. Хромов. Гражданская война и военная интервенция в СССР. - М.: Советская Энциклопедия, 1983. - 139 с.
- Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937-1941. Биографический словарь. - М.: Кучково поле; Мегаполис, 2012. - С. 66-67. - 496 с. - 2000 экз. - ISBN 978-5-9950-0217-8.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Latvijas Padomju enciklopēdija. — Rīga: Galvenā enciklopēdiju redakcija, 1983. — Т. 3. — С. 448.
- ↑ Мильбах В. С, Курмышов В. М СУДЬБА КОМКОРА Я. П. ГАЙЛИТА (К ВОПРОСУ О СУЩЕСТВОВАНИИ В КРАСНОЙ АРМИИ В 1930-Х ГГ. АНТИСОВЕТСКИХ НАЦИОНАЛИСТИЧЕСКИХ ОРГАНИЗАЦИЙ) // История повседневности. — 2022. — В. 4 (24). — С. 154–168. — ISSN 2542-2375.
|
- Մայիսի 25 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Օգոստոսի 1 մահեր
- 1938 մահեր
- Վալմիերա քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Խորհրդային ռազմական գործիչներ