Գայլաձկան հրամանով (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայլաձկան հրամանով
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎլադիմիր Պեկար
ՍցենարիստԵլիզավետա Տարախովսկայա
ՀնչյունավորումԶինաիդա Նարիշկինա և Անատոլի Կուբացկի
ՕպերատորԻգոր Նիկոլաև
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան և ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի կենտրոնական հեռուստատեսություն
Թվական1970

Գայլաձկան հրամանով (ռուս.՝ По щучьему велению), խորհրդային տիկնիկային ֆիլմ[1], որը նկարահանվել է ռեժիսորներ Վլադիմիր Պեկարի և Վլադիլմիր Պոպովի կողմից, 1970 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Տվերի պետական տիկնիկային թատրոնի բեմադրության, ըստ Ելիզավետա Տարախովսկայայի պիեսի, որի սյուժեն վերցված է ռուսական ժողովրդական «Գայլաձկան հրամանով» հեքիաթից։

«Էկրան» ստեղծագործական միության առաջին տիկնիկային ֆիլմն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի թագավորությունում, մի երկրում ապրում էր աշխատասեր, բայց աղքատ գյուղացի մի տղա, որի անունն էր Եմելյա։ Որքան էլ որ աշխատում չէր, միևնույնն է, ոչինչ չուներ։ Բայց մի անգամ հաջողությունը նրան էլ է հասնում։ Պատահաբար գետում բռնելով խոսող կախարդական գայլաձուկ, Եմելյան խղճում է նրան և բաց է թողնում նրան, և որպես պարգև` ազատության դիմաց, գայլաձուկն սկսում է կատարել Եմելյայի բոլոր ցանկությունները։

Այդ թագավորության մեջ իշխում էր վախկոտ թագավոր Ոլոռը, և նա ուներ քմահաճ դուստր՝ արքայադուստր Նեսմեյանա, որը հաճախ սենյակում տանջվում էր ձանձրույթից։ Եվ անկախ նրանից, թե քանի փեսացու էր գալիս նրա մոտ, ոչ ոք չէր կարողանում նրան ծիծաղեցնել։ Այդ պատճառով թագավորը խոստացանում է ամուսնացնել արքայադստերն այն մարդու հետ, ով կծիծաղեցնի նրան, սակայն երբ դա հաջողվում է Եմելյային, նա հրամայում է տղային դուրս հանել պալատից, նույնիսկ այն ժամանակ, երբ արքայադստեր մայրը հիշեցնում է նրան իր խոստման մասին։ Ֆիլմի ավարտին Եմելյան արքայադստեր հետ հեռանում է պալատից և սկսում են միասին ապրել երկար ու երջանիկ։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորներ և նկարիչներ՝ Վլադիմիր Պեկար, Վլադիլմիր Պոպով
  • Օպերատոր՝ Իգոր Նիկոլաև
  • Հնչյունային օպերատոր՝ Ա. Կուցի
  • Խմբագիր՝ Վալերիա Կոնովալովա
  • Ֆիլմի տնօրեն՝ Ա. Սեմիլետովա

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զինաիդա Նարիշկինա՝ գայլաձուկ / նապաստակ / աղվես / մայրիկ
  • Անատոլի Կուբացսկի՝ թագավոր

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է մուլտֆիլմերի հետևյալ հավաքածուներում. «Հեքիաթների ճանապարհներով», «Հին, հին հեքիաթներ 3», «Հին հին հեքիաթներ 2», «Հրեղեն թռչուն», «Պատառիկ և ամպ», «Գայլաձկան հրամանով»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]