Գայանե (սուրբ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայանե (այլ կիրառումներ)
| Գայանե | |
|---|---|
| Ծնունդ | անհայտ |
| Վախճան | 301 |
| Վախճան վայր | Վաղարշապատ,Էջմիածին Մեծ Հայք |
| Վախճան պատճառ | գլխատում |
| Սրբացված կարգ | սուրբ |
| Պաշտոն | հեգումեն |
Գայանե, ըստ ավանդության, Հռիփսիմեի քրիստոնյա կույսերի միաբանության մայրապետը։ Ըստ Ագաթանգեղոսի, հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով, Գայանեն Հռիփսիմեի և այլ կույսերի հետ փախել է Հայաստան և 301 թ.-ին Վաղարշապատում դարձել հայոց հեթանոս Տրդատ Գ թագավորի նահատակը։ Հայոց եկեղեցին Գայանեին դասել է սրբերի շարքը։ 630 թ.-ին Եզր կաթողիկոսը նրա շիրմի վրա եղած մատուռի փոխարեն կառուցվել է Սուրբ Գայանե եկեղեցին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 677)։ |