Գայանե Թերզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գայանե Թերզյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1955(1955-07-27)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 29, 2023(2023-05-29) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, դասախոս և բանասեր
ԱշխատավայրՄխիթար Սեբաստացի կրթահամալիր և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն

Գայանե Հարությունի Թերզյան (հուլիսի 27, 1955(1955-07-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 29, 2023(2023-05-29), Երևան, Հայաստան), հայ բանասեր, լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Թերզյանը ծնվել է 1955 թվականի հուլիսի 27-ին, Երևան քաղաքում[1]։

1973-1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1980-1992 թվականներին եղել է «Պիոներ կանչ», «Կանչ» թերթի բաժնի վարիչը[2], որից հետո՝ մինչև 1994 թվականը՝ «…21…» երիտասարդական-ուսանողական թերթի գլխավոր խմբագիրը։ 1994-1999 թվականներին ղեկավարել է «Գայանե» հրատարակչությունը։ 1998-2000 թվականներին Գայանե Թերզյանը եղել է «Երևանի մամուլի ակումբ» տեղեկագրի հայերեն տարբերակի խմբագիրը, 2006-2013 թվականներին դասախոսել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և դասավանդման մեթոդաբանության ամբիոնում, իսկ 2013-2017 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Գայանե Թերզյանը 1998 թվականից եղել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության դասախոս[3]։

Գայանե Թերզյանը մահացել է 2023 թվականի մայիսի 29-ին[4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ժուռնալիստների միություն (1989)
  • Երևանի մամուլի ակումբ (1995)
  • Լրագրողների միջազգային ասոցիացիա (2005)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գայանե Թերզյան
  2. «Գայանե Թերզյան. Ժամանակին «Կանչը» «անդերսենյան մանուկի» դերն էր կատարում». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
  3. ԹԵՐԶՅԱՆ Գայանե
  4. Մահացել է լրագրող, կրթական գործիչ Գայանե Թերզյանը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]