Գամի արջուկների արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գամմի արջուկների արկածները
Disney's Adventures of the Gummi Bears
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրարկածային
ՍտեղծողԴավիթ Բլոկ
Արտ Վիտելլո
ՁայնագրումՋիմ Քամինգս[1], Ուալքեր Էդմիսթոն[1], Ռոբ Փոլսեն[1], Թրես ՄաքՆիլլ[1], Ջյուն Ֆորեյ[1], Դեյվիդ Ֆաուստինո[1], Ջեյսոն Մերսդեն[1], Չակ Մաքքեն[1], Դանա Հիլ[1], Բարրի Դեննեն[1], Ալան Օպենհայմեր[1], Ռոջեր Կ. Կարմել[1] և Հել Սմիթ[1]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքWalt Disney Television Animation
Եթերաշրջաններ6
Սերիաների քանակ65
ՍցենարիստԲրայաս Մալք
ԸնկերությունDisney Television Animation
Էկրաններին է1985թ. սեպտեմբերի 14-ից
1991թ. սեպտեմբերի 6
Սերիայի տևողություն22 րոպե
Առաջադրում«Էմմի» առավոտյան մրցանակ երեխաների լավագույն անիմացիոն ծրագրի համար
newgumbrea.com/index.php(անգլ.)

Գամմի արջուկների արկածները (անգլ.՝ Disney’s Adventures of the Gummi Bears), ամերիկյան մուլտսերիալ, Walt Disney հեռուստատեսության առաջին անիմացիոն մուլտֆիլմն է, որը նկարահանվել է 1985–1991թվականներին։

Մուլտֆիլմը պատմում է հեքիաթային Գամմի արջուկների արկածների մասին, որոնք մարդկանցից թաքուն ապրում են Դավնին թագավորության մոտակայքում գտնվող անտառում, պաշտպանելով իրենց գաղտնիքներն ու ավանդույթները մյուս բնակիչներից։ «Գամմի» անգլալեզու երկրներում անվանում են երեխաների սիրելի քաղցրավենիքը՝ արջուկներ մարմելադից։ Մուլտֆիլմը ստեղծվել է Disney հեռուստատեսության կողմից և հեռարձակվել ԱՄՆ–ում և այլ երկրներում։ Մուլտֆիլմը բաղկացած է 65 սերիայից։ Պրեմիերան հեռարձակվել է ամերիկյան NBC հեռուստաալիքով[2][3] 1985 թվականի սեպտեմբերի 14–ին։ Հեռարձակվել է նաև ABC հեռուստաընկերությամբ[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակահատվածում, որի մասին կազմվում են լեգենդներ ու առասպելներ, Գամմիի արջուկերը շատ համեստ, բայց խելացի և կիրթ արարածներ էին, որոնք ապրում էին կողք կողքի մարդկանց հետ և ակտիվ մասնակցում էին նրանց առօրյա կյանքին։ Այդ ժամանակը երկար չտևեց, մարդկային նախանձը և ագահությունը իրենց գործն արեցին, մարդիկ սկսեցին խաբել Գամիի արջուկներին, որպեսզի տիրանան նրանց գաղտնիքներին։ Անվստահությունը Գամիի և մարդկանց միջև աճում էր, մինչև մի օր Գամմիները գնացին ուրիշ տարածքներ, իրենց հետ տանելով իրենց բոլոր գաղտնիքները։

Մուլտֆիլմի Գամմիները այդ ժամանակ շատ քիչ բան գիտեին, հիմնականում դա առասպելներից էր և պատմություններից։ Մարդիկ ընդհանրապես չեն հավատում դրան, համարելով Գամմի արջուկներին ընդամենը հեքիաթ երեխաների համար։ Բայց շնորհիվ Քևինի՝ սովորական տղայի և Դավնին թագավորության արքայադուստր Կալիի, Գամմիները հասկացան իրենց իրական նպատակը։

Քանի որ Գամիի թիվը զգալիորեն նվազել էր, հովտի շատ վայրեր այդպես էլ մնում են չբացահայտված։ Սերիաներից շատերում Գամմիները իրենց տանը կատարում են զարմանալի բացահայտումներ։

Գաղտնիքներից շատերը, որոնք Գամմիները բացում են՝ գտնվում են Գամմիի Հիանալի Գրքում, որը իր պատվավոր տեղն է զբաղեցնում Գամմիի հովտի գրադարանի պատվանդանի վրա։ Այդ գիրքը պատմաբանների, փիլիսոփաների և Գամմի հրաշագործների դարավոր աշխատանքի պտուղն է։ Այն իր մեջ պարունակում է Գամմիի ավանդույթները, նրանց պատմությունը, կախարդանքի օգտագործման գաղտնիքները։

Գամմիի կախարդական գիրքը հսկայական է, ամբողջը գրված է փոքր տառերով և դժվար է կարդացվում։ Իր ժամանակի մեծ մասը Կոլդունը անցկացնում է գրադարանում, աշխատելով և փորձելով հասկանալ գրքի ուղղագրությունը ու նպատակները, փորձելով վերաշարադրել այն քիչ թե շատ ընդունելի ձևով։ Շատ էջեր գրված չեն, շատերը դատարկ են, դրա համար Կոլդունը հաճախ գրքում գրում է իր դիտարկումները, Գամմի Գլանի սերունդների համար։

Գամմի հյութի գաղտնիքը գամմիի մշակույթի հիմնական տարրերից մեկն է։ Այն դեռ օգտագործվում է Գամմիի կողմից արարողակարգային նշանակումների համար, այն տալիս է ուժ և էներգիա։ Այն նաև թույլ է տալիս Գամմիին ցատկել ինչպես սուպեր գնդակներով՝ շատ բարձր և շատ արագ։ Նրանք առանց խնդրի կարող են ցատկել բարձր ծառերի, պատերի, սարերի վրայով։ Միայն թե հյութի ազդեցությունը արագ ավարտվում է։

Մարդիկ, խմելով Գամմիի հյութը, չեն կարողանում ցատկել։ Բայց շատ կարճ ժամանակահատվածում (մոտ մեկ րոպե) նրանց տրվում է գերունակություն։ Հյութի կրկնակի օգտագործումը չի տալիս ցանկալի արդյունքը, հյութը օգնում է մարդուն նորից ուժեղանալ միայն 24 ժամ հետո։ Եթե շատ հյութ խմեն, ապա դա շատ ցավալի կլինի, մարդիկ կհիվանդանան։ Դրա համար Քևինը և Կալլան (երկու մարդիկ, որոնց Գամմիները վստահում են այնքան, որ թույլ են տալիս օգտագործել հյութ) պետք է ընտրեն. երբ պետք է խմել հյութ, երբ ոչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Holston, Noel (1985 թ․ օգոստոսի 29). «Disney Enters Saturday's Cartoon Fray». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. Farley, Ellen (1985 թ․ փետրվարի 7). «Being Moved From Longtime Home, New Series to Be Done Overseas». The Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. «ABC Adds 'Gummi Bears', 'Beetlejuice'». The Los Angeles Times. 1989 թ․ ապրիլի 25. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գամի արջուկների արկածները» հոդվածին։