Գամալ ալ-Բաննա
Գամալ ալ-Բաննա جمال البنا | |
---|---|
Ծննդյան անուն | արաբ․՝ جمال الدين أحمد عبد الرحمن محمد البنا |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1920 թվական |
Ծննդավայր | Մահմուդիա, Բուհեյրա, Եգիպտոս |
Վախճանվել է | հունվարի 30, 2013 թվական |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Ազգականներ | Ախմեդ Սեյֆ Ել-Իսպալ |
Կայք | islamiccall.org |
Գամալ ալ-Բաննա (արաբ. جمال البنا, դեկտեմբերի 15, 1920[2], Mahmoudiyah, Բուհեյրա, Եգիպտոս - հունվարի 30, 2013[1], Կահիրե, Եգիպտոս), «Մուսուլման եղբայրներ» շարժման հիմնադիր Հասան ալ-Բաննայի փոքր եղբայրը (1906-1949)։ Ի տարբերություն իր եղբոր, Քամալը լիբերալ հայացքներ ուներ և հայտնի էր իսլամական ավանդական հադիսների հավաքածուների քննադատությամբ, մերժեց Սահիհ ալ-Բուհարիից և Մուսլիմից 635 հադիս, որոնք, նրա կարծիքով, հակասում են Ղուրանում հաստատված ազատություններին և հանդուրժողականությանը։ Քամալ ալ-Բաննան նաև շվեյցարացի հայտնի իսլամի քարոզիչ Տարիկ Ռամադանի քեռին էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գամալ ալ-Բաննան ծնվել է 1920 թվականին Մահմուդիում։ Նա «Մուսուլման եղբայրներ» շարժման հիմնադիր Հասան ալ-Բաննայի փոքր եղբայրն է։ Նրա հայրը շատ ժամանակ էր ծախսում հավաքելով և դասակարգելով հադիսները։ Մանկության տարիներին նա թույլ էր ու հիվանդ, ուստի հաճախ էր ժամանակ անցկացնում հոր հետ։ Միջին դպրոցն ավարտելուց հետո նա հրաժարվեց ուսումը շարունակել համալսարանում և որոշեց զբաղվել գրողի կարիերայով։
Հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գամալ ալ-Բաննան ուներ իրատեսական, հումանիստական, ֆեմինիստական, հակաավտորիտար և ազատական հայացքներ։ Որպես քաղաքական մտածող և սոցիալական բարեփոխիչ` նա ընդունում է հակակապիտալիստական դիրքեր և կարող է ընկալվել որպես ժողովրդավարական սոցիալիստ[3].:
Իսլամական վերածնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գամալ ալ-Բաննան փորձեց բացատրել «իսկական» իսլամը ռացիոնալիստական տեսանկյունից։ «Dawa al-Ihya` al-Islami» (Իսլամի վերածննդի կոչ) գրքում նա հորդորեց մուսուլմաններին չհենվել իսլամական աստվածաբանների ավանդական կարծիքների վրա, այլ Ղուրանի և բանականության օգնությամբ ձևավորել իրենց սեփական կարծիքը։ Համարելով, որ Ղուրանը Աստծո ճշմարիտ խոսքն է, նա քննադատեց շատ վավերական հադիսներ և հավատաց, որ մուսուլմանները պետք է վստահեն միայն Սուննայի այն հատվածին, որը չի հակասում Ղուրանին կամ պատճառաբանությանը[4]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- al-Banna, G. Al-Islam din wa umma wa laisa din wa doula. Dar al-fikr al-islami. Cairo, 2003.
- al-Banna, G. Da´wa al-ihya` al-islami. Dar al-fikr al-islami. Cairo, 2005.
- al-Banna, G. Ikhwani al-aqbat. Dar al-fikr al-islami. Cairo, 2006.
- al-Banna, G. Al-mar`a al-muslima baina tahrir al-qur`an wa taqjid al-fuqaha`. Dar al-fikr al-islami. Cairo, 2002.
- al-Banna, G. Tathwir al-qur`an. Dar al-fikr al-islami. Cairo, 2000.
- al-Banna, G. Matlabuna al-awwal huwa: al-hurriyya. Dar al-fikr al-islami. Cairo, 2000.
- al-Banna, G. Tafnid da´wa hadd ar-ridda. dar ash-shuruq. Cairo, 2008.
- al-Banna, G. Al-hejab. Dar al-fikr al-islami. Cairo, 2002.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Author Gamal al-Banna dies aged 93
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ al-Banna, G. da´wa al-ihya` al-islami (The Appeal to an Islamic Revival). Dar al-fikr al-islami. Cairo, 2005.
- ↑ al-Banna, Gamal: da´wa al-ihya` al-islami (The Appeal to an Islamic Revival). dar al-fikr al-islami. Cairo, 2005.