Գալինա Այվազյան
Գալինա Այվազյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1930 (93 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Գալինա Նիկոլաևնա Այվազյան (ռուս.՝ Гали́на Никола́евна Айвазя́н, օգոստոսի 17, 1930), ռուս բանաստեղծուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալինա Այվազյանը ավարտել է Մոսկվայի քիմիա-դեղագործական տեխնիկումը։ 1951 թվականից ապրել է Պրիմորիեի երկրամասի Չեռնիգովկա գյուղում, որտեղ աշխատել է որպես պիոներական ջոկատավար, ինչպես նաև քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի[1]։ Ուսուցչական ինտիստուտն ավարտել է Վլադիվոստոկում։ Հետո ապրել է Չինաստանում, որտեղ ծառայում էր ամուսինը։
Վերադառնալով Մոսկվա՝ ավարտել է Մոսկվայի համալսարանի բանթղթակցական ֆակուլտետը։ Հետո զբաղվել է լրագրողական գործունեությամբ։
1963 թվականից 2013 թվականներն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես դեղագործ[1]։ Զբաղվել է նաև երգարվեստով[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Նիկոլայ Յակովլևիչ Գալկովսկի (1905-1937), խորհրդային բևեռային օդաչու։ Մայրը՝ Լիդիա Գալկովսկայա։
Ամուսինը՝ Զավեն Թադևոսի Այվազյան (1924-2008), ռազմական օդաչու[1]։ Որդին՝ Սերգեյ (Տիգրան)։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգերի համար բանաստեղծություններ գրել սկսել է 1988 թվականից[2]։ Ընդհանուր առմամբ գրել է շուրջ երեք հարյուր երգ։ Նրա գրած բառերով երգերը կատարել են՝ Օլգա Զարուբինան, Ֆիլիպ Կիրկորովը, Իոսիֆ Կոբզոնը, Վյաչեսլավ Դոբրինինը և այլք[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայր Թերեզայի ոսկե շքանշան՝ 1989 թվական[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Media, Noev Kovcheg. «Айвазян Галина Николаевна – интервью газете НК». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Московская «принцесса»». www.ug.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
|