Գալալա
Քաղաք | |||
---|---|---|---|
Ալ Գալալա | |||
արաբ․՝ الغردقة, անգլ.՝ Galala | |||
| |||
Երկիր | ![]() | ||
մարզ (մուհաֆազա) | Կարմիր ծով | ||
Հիմնադրված է | 2015 [1] թ. | ||
Առաջին հիշատակում | 2015 | ||
Կլիմայի տեսակ | արևադարձային անապատային | ||
Պաշտոնական լեզու | Արաբերեն | ||
Կրոնական կազմ | Սուննի իսլամ, քրիստոնեություն | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +20 65 | ||
Ավտոմոբիլային կոդ | ET | ||
|
Ալ Գալալա քաղաք (արաբ․՝ ՝ مدينة الجلالة)` ալ-Ժալալա) պլանավորված քաղաք Եգիպտոսի Հանրապետության հյուսիս -արևելքում։ Գտնվում է Գալալա լեռան մոտակայքում Հյուսիսային Գալալա սարահարթում` Սուեզի ջրանցքի արևմտյան մասում։ [2]
Քաղաքը ներկայացնում է կառավարության մի քանի հավակնոտ քաղաքաշինական ծրագրերից մեկը, որի օգնությամբ պետք է լուծվի գործող քաղաքների ծանրաբեռնվածության խնդիրը։
Քաղաքը կներառի շքեղ և միջին եկամուտ ունեցող բնակարաններ, զբոսաշրջային հանգստավայրեր, հյուրանոցներ, ջրաշխարհ և Ֆոսֆատ պարարտանյութի գործարան։ 2020 թվականի սեպտեմբերին Գալալայի համալսարանն ընդունեց իր առաջին ուսանողներին՝ լինելով Եգիպտոսի առաջին համալսարաններից մեկը, որը հետևեց «Ahleya» մոդելին։ Քաղաքը կներառի նաև Եգիպտոսի առաջին Օլիմպիական գյուղը։ Քաղաքի շինարարությունը սկսվել է 2015 թվականին և կիրականացվի 3 փուլով։ 2017 թվականին բացվել է 82 կիլոմետր երկարությամբ Ալ Գալալա ճանապարհը, որը սկսվում է Ալ Այն Ալ Սոխնա ճանապարհից և ավարտվում Զաֆարանայի մոտ, որը կապում է քաղաքը մայրաքաղաքին և Կարմիր ծովի ափին գտնվող այլ քաղաքներին։ [3][4]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://news.mail.ru/society/47903448/?frommail=1
- youtube.com/watch?v=WE-KtF5FB6o
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ youtube.com/watch?v=WE-KtF5FB6o
- ↑ Abdelazeem Maha, Fathy Mohamed Sobhy, Khalifa Mohamed Mostafa (2019-01-02)։ «Integrating magnetic and stratigraphic data to delineate the subsurface features in and around new Galala City, Northern Galala Plateau, Egypt»։ NRIAG Journal of Astronomy and Geophysics 8 (1): 131–143։ doi:10.1080/20909977.2019.1627634
- ↑ «A Bright Future at Galala City»։ Propertyfinder.eg (en-US)։ 2020-01-14։ Վերցված է 2020-11-25
- ↑ «Galala City: Carving a city into the rocks»։ Investgate