Գազ լճային
Արտաքին տեսք
| Գազ լճային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
| Տրիբա | Galegeae |
| Ցեղ | Գազ (Astragalus) |
| Տեսակ | Գազ լճային (A. uraniolimneus) |
| Միջազգային անվանում | |
| Astragalus uraniolimneus | |
Գազ լճային (լատին․՝ Astragalus uraniolinmeus), բակլազգիների ընտանիքի, գազ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուփ է, մինչև 45 սմ բարձրությամբ։ Տերևները կենտ-փետրաձև են, կազմված 5-6 զույգ նեղ էլիպսաձև, սրածայր տերևիկներից, որոնց երկարությունը 0,5—1 սմ է։ Տերևակիցները մերկ են, թարթիչաեզր, ներքևինները լայն ձվաձև, վերևինները երկարավուն ձվաձև։ Առագաստի թիթեղը բամբիռանման է, զգալիորեն երկար թևիկներով, կլորավուն գագաթով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 63։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ լճային» հոդվածին։ |
|