Գագիկ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Սիմոնյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 21, 1971(1971-08-21)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան

Գագիկ Ռոստոմի Սիմոնյան (օգոստոսի 21, 1971(1971-08-21)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ և մարզիչ։

Ֆուտբոլիստի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է «Վան» (77 հանդիպում), «Բանանց», ինչպես նաև մի շարք լիբանանյան ակումբներում։ 2006-2007 թթ. խաղացել է «Արարատ» (26 խաղ, 4 գոլ), 2007-2008 թթ. - «Ուլիս» (20 խաղ, 1 գոլ) ակումբներում, ինչից հետո ավարտել է կարիերան։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անց է կացրել 1 խաղ Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ուելսի հավաքականի հետ արտագնա խաղում։

Մարզչական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2013 թթ. եղել է «Ալաշկերտ» ակումբի գլխավոր մարզչի օգնական, 2013-2014 թթ. - «Ուլիս» ակումբի գլխավոր մարզչի օգնական։ 2014-2015 թթ. - «Ուլիս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար։ 2015 թվականից «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչն է։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թ. հունվարի 12-ին Գագիկ Սիմոնյանը ձերբակալվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ այդմ, նա, ինչպես նաև «Ուլիս» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը, ադմինիստրատոր Արա Ազարյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը կասկածվում են նրանում, որ 2015 թվականի նոյեմբերին հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլարի չափով խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև[3]։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]