Գագիկ Ռոստոմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռոստոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | մարտի 28, 1955 (70 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան |
| Աշխատավայր | Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն, Երևանի պետական տիկնիկային թատրոն, ԵԹԿՊԻ, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի հանրային ռադիո, Հայրենիք (հեռուստաընկերություն), ԱՐ (հեռուստաալիք) և Հայֆիլմ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Գագիկ Ռոստոմյան (մարտի 28, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2007)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ Ռոստոմյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցը։ 1969-1973 թվականներին, դպրոցում սովորելուն զուգահեռ, Երևանի տարայի ֆաբրիկայում աշխատել է որպես բանվոր։ 1973 թվականից եղել է Կամոյի Լևոն Քալանթարի անվան միջշրջանային պետական դրամատիկական թատրոնի դերասան, 1974 թվականից՝ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան[1]։ 1992-1995 և 1998-1999 թվականներին, համատեղության կարգով, եղել է նաև Տիկնիկային թատրոնի փոխտնօրեն, 1999 թվականին՝ տնօրեն, 2001 թվականից՝ կրկին փոխտնօրեն։ 1989-1994 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայում։ 1998 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում է բեմական խոսք (2010 թվականից՝ դոցենտ), 2005 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում[2]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույն թվականից միաժամանակ որպես հաղորդավար աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում, 2000 թվականից վարում է «Կուլիսներ» հեղինակային հաղորդաշարը։ 2001 թվականից «Հայրենիք» հեռուստաընկերությունում վարել է «Մեր հայրենիքի պատմությունը» հաղորդաշարը, 2005 թվականից «Ար» հեռուստաընկերությունում՝ «Պատմություն հայոց», 2008 թվականից՝ «Հայկական հետք», 2009 թվականից վարում է «Մեր մեծերը» հաղորդաշարերը[2]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականից մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի կրկնօրինակման աշխատանքներին, կրկնօրինակել է գլխավոր և էպիզոդիկ դերեր[2]։
Նկարահանվել է՝
- «Երջանկության մեխանիկա», 1982
- «Կապիտան Առաքել», 1988
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, 2005
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2007
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010
- Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, 2015
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Թատրոնի հանդեպ սերը երեխայի մեջ պետք է արմատավորել դպրոցում.Գագիկ Ռոստոմյան». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Գագիկ Ռոստոմյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում