Գագիկ Բեգլարյան (բժիշկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բեգլարյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Գագիկ Բեգլարյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 22, 1946 |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | 2021թ. |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի բժշկական ինստիտուտ |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
| Մասնագիտություն | մանկաբարձ-գինեկոլոգ |
| Աշխատատու | Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի տնօրեն |
| Ծնողներ | Արտաշես Բեգլարյան |
| Զբաղեցրած պաշտոններ | ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Գագիկ Արտաշեսի Բեգլարյան (դեկտեմբերի 22, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1997)։ ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1999)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014)։
ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Արտաշես Բեգլարյանի որդին։
Մահացել է 2021 թվականին[1]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1973-1993 թվականներին աշխատել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ-ում, 1992 թվականից՝ փոխտնօրեն։ 1993-1995 թվականներին եղել է Երևանի № 2 կլինիկայի ծննդատան գլխավոր բժիշկ, 1993-1996 թվականներին Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, 1995 թվականին եղել է Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության համալսարանական կենտրոնի տնօրեն, 2000 թվականից՝ միաժամանակ՝ ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, 1995-1997 թվականներին եղել է ԵՊԲՀ պրոռեկտոր, 1997-1999 թվականներին եղել է ՀՀ առողջապահության փոխնախարար[2]։ Եղել է ՌԴ բնական ԳԱ հայկական մասնաճյուղի անդամ, Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիաների անդամ, ՀՀ գինեկոլոգների, ներզատաբանների ընկերակցության պատվավոր անդամ, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ[3]։
Աշխատանքները վերաբերում են կանանց սեռական խանգարումների, արգանդի լորձաթաղանթի և պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերին։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ Առողջապահության գերազանցիկ, 1976
- Հայկական ԽՍՀ Երիտասարդ գիտնականների խորհրդի պատվոգիր, 1979
- Անդրկովկասի հանրապետությունների Երիտասարդ գիտնականների խորհրդի առաջին կոնֆերանսի պատվոգիր, 1982
- Հայաստանի Առողջապահության նախարարության Գիտաբժշկական խորհրդի պատվոգիր, 1991
- Մխիթար Հերացու անվան ոսկե շքանշան, 2000
- Լոմոնոսովի անվան ոսկե շքանշան, 2002
- ՀՀ ազգային ժողովի պատվոգիր, 2005
- Պետրոս Մեծի անվան շքանշան, 2005
- Վիրխովի անվան արծաթե շքանշան, 2007
- Գիտության և պրակտիկայի ոսկե խաչ, 2007
- Սոֆի Տախալովի աստղ, 2007
- Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջին կարգի շքանշան և ոսկե մեդալ, 2010
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014)[4]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Урогенитальная инфекция», Е., 2000:
- «О некоторых актуальных вопросах акушерства и гинекологии», Е., 2003 (համահեղինակ)։
- Сравнительная оценка различных инструментальных методов диагностики патологических состояний эндометрия: Дис. канд.мед.наук / Бегларян Гагик Арташесович.-М.,1981.-176 с.:ил-Библиогр.:с.148-176
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ KENTRON.am (2021-03-02). «Մահացել է անվանի բժիշկ-գիտնական Գագիկ Բեգլարյանը». KENTRON.am (ամհարերեն). Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Գագիկ Արտաշեսի Բեգլարյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Գ. Ա. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Բեգլարյան (բժիշկ)» հոդվածին։ |
| ||||||