Գագարին (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գագարին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱյեքսեյ Խարիտիդի
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն4 րոպե
Թվական1994
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար

«Գագարին», Pilot («Second Frog» animation group) կինոստուդիայի կողմից նկարահանված մուլտֆիլմ, որի ռեժիսորն է Այեքսեյ Խարիտիդին։

Մուլտֆիլմի անվանումն ընտրել է Էդուարդ Նազարովը, երբ առաջին անգամ դիտել է այն ( այդ ժամանակ դեռ մուլտֆիլմն անվանում չուներ)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի սյուժեն մի զվարճալի պատմություն այն մասին, թե ինչպես փոքրիկ թրթուրը, որը երազում էր թռիչքի մասին և նախանձով էր նայում թռչուններին ու թիթեռներին, անսպասելիորեն հայտնվում է թենիսի վալանի (փետրագնդակ) մեջ, որտեղից կարողանում է ժամանակից շուտ թռչել։ Բայց այս թռիչքը հիասթափեցնում է նրան, և երբ դառնում է գեղեցիկ թիթեռ, այլևս չի ցանկանում թռչել[1][2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվական —Նիկա (կինոպրեմիա), առաջադրում անիմացիոն ֆիլմերի անվանակարգում։
  • 1994 թվական — Առաջին մրցանակ ԿՄՖ «Ոսկե ասպետ», Տիրասպոլ (Մոլդովա
  • 1995 թվական — Լավագույն դեբյուտի մրցանակ, հանդիսատեսի համակրանքի մրցանակ, Ֆրանսիայի բնության նախարարության մրցանակ և ամենազվարճալի ֆիլմի մրցանակ, Մուլտիպլիկացիա «Երիտասարդություն» ֆիլմ-դեբյուտների մրցանակ (Կիև)
  • 1995 թվական — Անիմացիոն ֆիլմերի մրցանակ, լավագույն անիմացիոն ֆիլմի մրցանակ (Ս.Պետերբուրգ)։
  • 1995 թվական— «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ կարճամետրաժ ֆիլմի համար (Կաննի կինոփառատոն)։
  • 1995 թվական— Լավագույն դեբյուտային մրցանակ, Անսի քաղաքում տեղի ունեցած Annecy International Animated Film Festival-ում։
  • 1996 թվական— Առաջադրվել է «Օսկարի» ։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]