Գագաուզիայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագաուզիայի դրոշ
Flag of Gagauzia.svg
Տեսակազգային դրոշ
ԵրկիրFlag of Moldova.svg Մոլդովա
Իրավասության տարածքGagauzia?
Հարաբերություն2:1
Ընդունված էհոկտեմբերի 31, 1995
Գույներկապույտ, սպիտակ, կարմիր և դեղին
Պատկերված էդաշտ, շերտագիծ և հնգաթև աստղ

Գագաուզիայի դրոշ, Մոլդովայի Հանրապետության Գագաուզիայի տարածքային-ինքնավար կազմավորման պաշտոնական խորհրդանիշ։ Ինքնավարության պետական դրոշը արտացոլում է նրա ժողովրդավարական սկիզբը, խորհրդանշում է Գագաուզիայի ժողովրդի անցյալը, ներկան և ապագան, հաստատում է Գագաուզիայում բնակվող բոլոր քաղաքացիների իրավահավասարության, բարեկամության և համերաշխության պատմական ավանդույթները։

Դրոշը հաստատվել է 1995 թվականի հոկտեմբերի 31-ի Գագաուզիայի դրոշի մասին N 2-IV/I տեղական օրենքով[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գագաուզիայի դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյուն կտավ, որը բաղկացած է երեք գունավոր շերտերից, որոնք հորիզոնական կերպով գտնվում են վերևից ներքև հաջորդականությամբ՝ կապույտ (երկնագույն)՝ դրոշի լայնության 60 տոկոսը, սպիտակ և սարմիր, որոնք 20 տոկոսով հավասար են շերտի լայնությանը։

Ոսկե աստղերը գտնվում են հավասարազոր եռանկյունու կապույտ ֆոնի վրա։ Առաջին աստղի կենտրոնից մինչև 30 սմ հեռավորության վրա, նույն աստղի կենտրոնից մինչև կապույտ շերտի եզրերը լայնությամբ և աստղերի կենտրոններից միմյանց նկատմամբ հեռավորությունը 30 սմ է։ Աստղի նկարագրված շրջագծի տրամագիծը հավասար է 15 սմ-ի։ Դրոշի լայնության և երկարության միջև հարաբերակցությունը հավասար է 1:2-ի»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաուզիայի առաջին դրոշն ընդունվել է Մոլդովական ԽՍՀ-ից անկախության հռչակման մասին հռչակագրով[2], ԽՍՀՄ կազմում Գագաուզյան ՀԽՍՀ-ի կազմավորմամբ[3] (Միութենական կառավարության որոշումը չի հաստատվել)։ 1992 թվականի հոկտեմբերի 7-ին Գագաուզիան կրկին հայտարարեց Մոլդովայի կազմից դուրս գալու մասին և ավելի ուշ ընդունեց նոր դրոշ, այն նման էր այժմյան դրոշին, բայց առանց աստղերի, որոնց 1993 թվականին ավելացան երեք աստղեր, որոնք տեղակայված էին ուղղահայաց ծառի մոտ։ Ժամանակակից տեսք դրոշը ընդունվել է 1995 թվականին։

Գագաուզիայի դրոշի մասին օրենքը թույլ է տալիս օգտագործել դրոշի պարզեցված տարբերակը, առանց աստղերի և սպիտակ գույնի շերտի, ոչ կառավարական (օրինակ, անձնական և առևտրային) օգտագործման համար։ Կառավարական օգտագործման համար գործում է միայն պետական դրոշը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Символика Гагаузии»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-17-ին։ Վերցված է 2019-03-26 
  2. Вексиллография. Флаги Гагаузии
  3. «ГАГАУЗИЯ - БД "Лабиринт"» (ռուսերեն)։ База данных "Лабиринт 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]