Բրուսսոնեթիա թղթյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բրուսսոնեթիա թղթյա (լատին․՝ Broussonetia papyrifera), մինչև 15 մ բարձրությամբ ծառ է, պատկանում է թթազգիների ընտանիքին։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարբերաբար ծաղկում է և պտղաբերում։ Գեղազարդ է հատկապես խոշոր, նարնջագույն պտուղների հասունացման շրջանում (հոկտեմբեր)։ Երիտասարդ ընձյուղների կեղևը և բնափայտն օգտագործում են որակյալ թուղթ ստանալու համար։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի բուսաբանական այգու պայմաններում հաճախակի ցրտահարվում է, որի պատճառով աճում է որպես խոշոր թուփ։ Պիտանի է հանրապետության չոր մերձարևադարձային շրջանների և Արարատյան դաշտի բնակավայրերի կանաչապատման համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան