Բրուգիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրուգիոզ
Brugiosis
Տեսակհիվանդություն
ՊատճառB. malayi? և B. timori?
Փոխանցման ձևinsect borne transmission?
Հիվանդության ախտանշաններlymphadenitis?, կարմրություն, տենդ, lymphangitis?, cellulite? և elephantiasis?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և tropical medicine?
ՀՄԴ-9125.1
ՀՄԴ-10B74.1 և B74.2

Բրուգիոզ (Brugiosis), ֆիլարիատոզների խմբի նեմատոդոզ, բնութագրվում է ավշային համակարգի ախտահարմամբ։ Դասվում է մոռացված հիվանդությունների շարքին։

Պատճառագիտություն և համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուցիչն է Brugia malayi նեմատոդը (Brug, 1927)։ Արուի երկարությունը 22-25 մմ է, հաստությունը 0.09 մմ, պոչի ծայրը պարուրաձև ծռվում է։ Էգի երկարությունը հասնում է մինչև 60 մմ, հաստությունը մինչև 0.2 մմ։ Հայտնի են մակաբույծների երկու շտամներ՝ գիշերային պարբերականությամբ և գիշերային են;ապարբերականությամբ[1]։

Հասուն ֆիլարիաները մակաբուծում են ավշային անոթներում, միկրոֆիլարիաները՝ արյան անոթներում։

Հիվանդությունը տարածված է Ասիայի երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Կորեայում, Վիետնամում, Ֆիլիպիններում, Մալայզիայում, Թաիլանդում, Ինդոնեզիայում[2]։

B. malayi-ն փոխանցվում է Mansonia, Aiansonia, Anopheles, Aedes, Gulex ցեղի մոծակների կողմից։ Գիշերային պարբերականությամբ ներխուժման աղբյուր կարող է ծառայել միայն մարդը։

Ախտածագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուգիա մալայիի կենսական ցիկլը

Գաղտնի շրջանը տևում է 2-3 ամիս։

Հիվանդության նախնական դրսևորման հիմնական ախտանշաններն են ընդհանուր գերզգայունությունը և տեղային ալերգիկ ռեակցիաները․ ջերմություն, ցան, մաշկային քոր, նյարդացավ, ավշային հանգույցների բորբոքում։ Հիվանդության ուշ շրջանում (2-ից 7 տարի) կարող է զարգանալ մաշկի ու ենթամաշկային հյուսվածքի այտուց։ Ավշային հանգույցները կտրուկ մեծանում են, որովայնի և աճուկի շրջանում ցավեր են առաջանում։ Հիվանդության վերջին փուլում կարող է զարգանալ ոտքերի կամ սեռական օրգանների փղախտ կոչվող հիվանդությունը, երբ ծնկից ներքև գտնվող օրգանները հասնում են հսկայական չափերի[3]։

Բրուգիոզի առանձնահատկությունն այն է, որ հատիկավոր լիմֆանգիտը և լիմֆադենիտը զարգանում են ինչպես ստորին, այնպես էլ վերին վերջույթների վրա։

Հիվանդության օբստրուկտիվ փուլը բնութագրվում է տարբեր օրգանների, բայց հիմնականում ստորին վերջույթների փղախտի զարգացմամբ։ Սեռական օրգանները, ի տարբերություն վուխերերիոզի, ծայրաստիճան հազվադեպ են ախտահարվում։ Տուժած օրգանը այլանդակվում է, դեֆորմացվում և հսկայական չափերի է հասնում։ Առաջանում են ունենում տրոֆիկ խոցեր և մկանների ատրոֆիա[4]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակվում է իվերմեկտին կամ դիէթիլկարբամազին, բայց վերջինիս չափաբաժինը ավելի քիչ է. 30-40 մգ / կգ ցիտրատի (կամ 15-20 մգ / կգ հիմքի) ընթացքի համար[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրանսմիսիվ հիվանդություններ

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бругиоз — филяриоз(չաշխատող հղում)
  2. Бругиоз(չաշխատող հղում)
  3. БРУГИОЗ ЧЕЛОВЕКА
  4. «Филяриатозы». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  5. «Бругиоз относится к филяриатозам». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.