Բրյուգերյան տիրամայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բրյուգեյան տիրամայրը, Տիրամոր մարմարյա քանդակը նորածին Քրիստոսի հետ։

Ընդհանուր նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուգգեյան Տիրամայր

Բարձրությունը 128 սմ, ստեղծվել է Միքելանջելո Բուոնարոտտիի կողմից, 1501-1504 թվականներին, որից հետո ավարտին է հասցնում Վատիկանի «Պիետան»։ Դա Միքելանջելոյի միակ գործն էր,որը դեռևս նրա կենդանության օրոք տարվել է Իտալիայից, որպեսզի զարդարեն Բրյուգգե քաղաքի Աստվածամոր տաճարը։

Արձանն ի սկզբանե նախատեսված է եղել խորանի համար, որը շատ դետալներում հեռանում է եկեղեցական կանոններից։

Աստվածամայրն իրեն չի սեղմել որդուն և նույնիսկ չի նայում նրան. նրա հայացքը ուղղված է այլ կողմ այնպես, կարծես կանխորոշված էր իր ճակատագիրը։

Քրիստոսը նույնպես կարծես թե պատրաստ է թողնել մորը և ուզում է միանալ աշխարհի մարդկանց։

Քանդակի «ճակատագիրը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը երկու անգամ հեռացվել է Բրյուգգեից, օկուպանտների հրամանով՝ Հեղափոխության տարիներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

1944 թվականին նահանջող գերմանացի ֆաշիստները քանդակը քաղաքից հանեցին՝ «Կարմիր խաչի» բեռնատարների ներքնակների տակ։ Վատիկանի «Պիետայի» ֆանատների հարձակումից հետո 1972 թվականին Բրյուգեի իշխանությունը որոշեց արվեստի գործը վերցնել ապակե պաշտպանիչ շերտի տակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Umberto Baldini Michelangelo scultore. — Milano: Rizzoli, 1973.
  • Marta Alvarez Gonzáles Michelangelo. — Milano: Mondadori Arte, 2007. — ISBN 978-88-370-6434-1