Բրիտանա-ուկրաինական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրիտանա-ուկրաինական հարաբերություններ
Միացյալ Թագավորություն և Ուկրաինա

Մեծ Բրիտանիա

Ուկրաինա

Բրիտանա-ուկրաինական հարաբերություններ, երկկողմ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև, միջազգային քաղաքականության, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում:

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 31-ին[1], դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 10-ին[2]։ 1991 թվականի նոյեմբերին Կիևում Մեծ Բրիտանիան բացեց գլխավոր հյուպատոսություն, իսկ 1992 թվականի հունվարին՝ դեսպանատուն[3]։ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանատունը Ուկրաինան բացել է 1992 թվականի սեպտեմբերին Լոնդոնում։

Ժամանակակից երկկողմ կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2012 թվականների ընթացքում երկրների ԱԳՆ ղեկավարները մի շարք հանդիպումներ են ունեցել։ 2010 թվականի սեպտեմբերի 6-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն պաշտոնական այցով ժամանել էր Լոնդոն, իսկ արդեն մեկ ամիս անց (2010 թվականի հոկտեմբերի 13-14) Դեվիդ Լիդինգտոնն այցով ժամանել էր Ուկրաինա: 2012 թվականի ապրիլի 3-ին Կոնստանտին Գրիշչենկոն կրկին այցելեց Մեծ Բրիտանիա։ Սակայն քաղաքական երկխոսության ինտենսիվությունը նվազեցվել է 2012 թվականի ընթացքում, քանի որ բրիտանական կողմը նշել է Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացի կրճատումը:

2013 թվականի մայիսի 13-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան աշխատանքային այցով ժամանել էր Լոնդոն, որտեղ քննարկվել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև այդ գործընթացում Մեծ Բրիտանիայի կողմից աջակցություն ստանալը: Քննարկվել է նաև ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահությունը[2]։

Տնտեսական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի Պետստատի տվյալների համաձայն՝ 2012 թվականին ապրանքների և ծառայությունների արտահանումը Մեծ Բրիտանիա կազմել է 1,3 միլիարդ դոլար (նախորդ տարվա համեմատ ավելացել է 5 %-ով): Ուկրաինան Մեծ Բրիտանիայում արտահանել է անբարենպաստ մետաղներ և ապրանքներ (33% ընդհանուր արտահանման), սև մետաղներ (21 %), ալյումին (6 %), պղինձ (5%), տրանսպորտի միջոցներ (20%), թռչող ապարատներ (15%), նավեր (4%), ճարպեր և յուղեր (10%), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (10%), բուսաբուծության արտադրանք (8%), սննդի արդյունաբերության արտադրանք (5%):

Ուկրաինան ներմուծել Է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք (նախորդ տարվա համեմատ 2%-ով ավելացում)։ Այսինքն՝ Մեծ Բրիտանիայի հետ Ուկրաինայի արտաքին առևտրային շրջանառությունը 2012 թվականին կազմել է 3,1 միլիարդ ԱՄՆ դոլար (նախորդ տարվա համեմատ աճելով 6 %-ով, Ուկրաինայի համար բացասական սալդոն՝ 573 միլիոն ԱՄՆ դոլար[4]։

Մշակութային-հումանիտար կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի փետրվարի 10-ին Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների միջև կնքվեց կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր, որը հիմնարար ճյուղային փաստաթուղթ է: Այս, ինչպես նաև այլ փաստաթղթեր թույլ են տալիս ներկայացնել Ուկրաինական մշակույթը Բրիտանիայում և հակառակը։ Ուկրաինական ժողովրդական երաժշտական խմբերը մասնակցում են Մեծ Բրիտանիայի երաժշտական փառատոներին, Ուկրաինայի նկարիչները իրենց աշխատանքների ցուցահանդեսներն են անցկացնում:

Կրթական ոլորտում տեղի են ունենում գիտնականների փոխանակումներ, ուկրաինացի ուսանողները սովորում են Միացյալ Թագավորությունում, երկու երկրների համալսարանները համագործակցության պայմանագրեր են կնքում[5]։

Սփյուռք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինացիները Բրիտանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ պաշտոնական տվյալներով (պաշտոնական վիճակագրությունը բացակայում է) Մեծ Բրիտանիայում ապրում է ուկրաինական արմատներով մոտ 30 հազար մարդ: Դա ընդհանուր առմամբ միգրացիայի առաջին և երկրորդ ալիքի ներկայացուցիչներն են, իսկ վերջին տարիներին համայնքի քանակն ավելանում է աշխատանքային միգրանտների շնորհիվ։ Մեծ Բրիտանիայում գտնվում է ուկրաինացիների կոմպակտ բնակության շուրջ 70 վայր[6]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Українська дипломатична енциклопедія: У 2-х т.. — Т. 1. — 3000 экз. — ISBN 966-316-039-Х
  2. 2,0 2,1 «Політичні відносини між Україною та Великою Британією» (ուկրաիներեն)։ Посольство України у Сполученому Королівстві Великої Британії та Північної Ірландії։ Վերցված է 2016-06-04 
  3. «British Embassy Kyiv» (ուկրաիներեն)։ British Embassy. Kyiv։ Վերցված է 2016-06-04 
  4. «Україна та Велика Британія. Торговельно-економічне співробітництво» (ուկրաիներեն)։ Посольство України у Сполученому Королівстві Великої Британії та Північної Ірландії։ Վերցված է 2016-06-04 
  5. «Україна та Велика Британія. Культурно-гуманітарне співробітництво» (ուկրաիներեն)։ Посольство України у Сполученому Королівстві Великої Британії та Північної Ірландії։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին։ Վերցված է 2016-06-04 
  6. «Українці у Великій Британії» (ուկրաիներեն)։ Посольство України у Сполученому Королівстві Великої Британії та Північної Ірландії։ Վերցված է 2016-06-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]